Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ/0178/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.04.2024

Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝
aragatsotn@court.am
Գործ թիվ ԱՐԱԴ/0178/02/24
« 26 » 04 2024թ.
Սուսաննա Ղազարյան Ղազարի
Բնակության, հաշվառման, ծանուցման հասցե`
ՀՀ, ԱՐԱԳԱԾՈՏՆ, համայնք ՈՒՋԱՆ, ՈՒՋԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿԻ 14 Փ. 5 ՓԱԿՈՒՂԻ, տուն 21
Սարգիս Ղազարյան Լյովայի
Բնակության, հաշվառման, ծանուցման հասցե`
ՀՀ, ԱՐԱԳԱԾՈՏՆ, համայնք ՈՒՋԱՆ, ՈՒՋԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿԻ 14 Փ. 5 ՓԱԿՈՒՂԻ, տուն 21
Լյովա Սարգսյան Սարգիսի
Բնակության, հաշվառման, ծանուցման հասցե`
ՀՀ, ԱՐԱԳԱԾՈՏՆ, համայնք ՈՒՋԱՆ, ՈՒՋԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿԻ 14 Փ. 5 ՓԱԿՈՒՂԻ, տուն 21
Արամայիս Ղազարյան Լյովայի
Բնակության, հաշվառման, ծանուցման, գտնվելու վայրը հասցե`
ՀՀ, ԱՐԱԳԱԾՈՏՆ, համայնք ՈՒՋԱՆ, ՈՒՋԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿԻ 14 Փ. 5 ՓԱԿՈՒՂԻ, տուն 21

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Զ. Մկրտչյանի (այսուհետ՝ Դատավոր) որոշման համաձայն «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների Նախարարության Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Սուսաննա Ղազարի Ղազարյանի, Սարգիս Լյովայի Ղազարյանի, Լյովա Սարգիսի Սարգսյանի, Արամայիս Լյովայի Ղազարյանի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուջան գյուղում գտնվող 02-109-0228-0022 կադաստրային ծածկագրով Լյովա Սարգսյանին, Սուսաննա Ղազարյանին, Սարգիս Ղազարյանին, Արամայիս Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի (օտարվող սեփականության) մի մասը՝ 34․40քմ-ը, Հայաստանի Հանրապետությանը՝ ընդհամենը 25.951 /քսանհինգ հազար ինը հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ փոխհատուցմամբ օտարելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ: Ընդ որում, Դատարանի որոշումն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավպարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդուն ելու մասին որոշումը, ծանուցագիրը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65 հասցեով:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
Նշված հրապարակային ծանուցումը տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ռ․ԳԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 0203235758

Էլ. փոստ`