Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/4291/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

26.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով, նույն օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրենսգրքի 199-րդ ու 200-րդ հոդվածներ

Խաչիկ Արծրունու Հովհաննիսյան
(ՀՀ, ք․ Երևան, Շիրազի փող․, 28 շենք, բն․ 49)

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2024 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքում

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Դունամալյանը, քննարկելով ըստ դիմումի՝ Արսեն Խաչիկի Հովհաննիսյանի՝ Խաչիկ Արծրունու Հովհաննիսյանին (ծնված՝ 10.03.1939 թվականին) մահացած ճանաչելու պահանջի մասին։

Պ Ա Ր Զ Ե Ց

I. ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.
1.1. Դիմողի ներկայացուցիչը 10.05.2023 թվականին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) Խաչիկ Արծրունու Հովհաննիսյանին (ծնված՝ 10.03.1939 թվականին) մահացած ճանաչելու պահանջի մասին։
1.2. Դատավոր Ժ․ Ասատրյանը 26.05.2022 թվականին կայացրել է դիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշում։
1.3. Դատավոր Ժ․ Ասատրյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով քաղաքացիական գործը 26․02․2024 թվականին վերամակագրվել է դատավոր Ա. Դունամալյանին, իսկ գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 01․03․2024 թվականին:
II. ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից և հիմք ընդունելով այն, որ թիվ ԵԴ2/4291/02/23 քաղաքացիական գործը մակագրվել է դատավոր Ա. Դունամալյանին՝ գտնում եմ, որ ԵԴ2/4291/02/23 քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործի քննությունը սկսել սկզբից՝ գործը նշանակելով դատաքննության։
Դատարանը, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով, նույն օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրենսգրքի 199-րդ ու 200-րդ հոդվածներով,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ըստ դիմումի` Արսեն Խաչիկի Հովհաննիսյանի՝ Խաչիկ Արծրունու Հովհաննիսյանին (ծնված՝ 10.03.1939 թվականին) մահացած ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵԴ2/4291/02/23 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և գործի քննությունը սկսել սկզբից:
2. Քաղաքացիական գործը նշանակել դատաքննության՝ 2024 թվականի ապրիլի 30-ին, ժամը 15։00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայրում հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, նիստերի դահլիճ թիվ 1:
3. Որոշման օրինակներն ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-209-092

Էլ. փոստ`