Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/44450/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ2/44450/02/23 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Վլադիմիր Գագիկի Մարգարյանին
ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Խաչատրյան փողոց, 23 շենք, բնակարան 50

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր Ս. Երիցյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գարիկ Ռազմիկի Սալոյանի ընդդեմ Վլադիմիր Գագիկի Մարգարյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականատերերի միջև համաչափ բաշխելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով 2024 թվականի մայիսի 8-ին, ժամը 15:30-ին հրավիրված դատական նիստը տեղի չի ունենալու՝ դատավոր Ս. Երիցյանի՝ <<ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության>> ծրագրի շրջանակներում <<Դատավորի գործունեության գնահատման>> վերաբերյալ կազմակեպվող դասընթացին մասնակցելու կապակցությամբ:
Հաջորդ դատական նիստը հրավիրվում է 2024 թվականի մայիսի 17-ին, ժամը 15:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով հրավիրվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`