Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/36257/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Վազգեն Սուրենի Գաբրիելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Լևոն Արժանիկի Զաքոյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Վազգեն Սուրենի Գաբրիելյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Գոհարիկ Վազգենի Բաբայանի իրավահաջորդ՝ Սուրեն Արամի Գաբրիելյանի, Լուսինե Սուրենի Գաբրիելյանի և Միհրան Սուրենի Գաբրիելյանի (այսուհետ նաև՝ Երրորդ անձինք)՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Լևոն Արժանիկի Զաքոյանի ընդդեմ Վազգեն Սուրենի Գաբրիելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Գոհարիկ Վազգենի Բաբայանի իրավահաջորդ՝ Սուրեն Արամի Գաբրիելյանի, Լուսինե Սուրենի Գաբրիելյանի և Միհրան Սուրենի Գաբրիելյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 30.05.2024 թվականին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`