Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/10340/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

26.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված










ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-__________
20.12.2023 թվական

Երրորդ անձ Վահե Կազարոսյանին
ք. Երևան, Նանսենի 16/1-1

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/10340/05/23 վարչական գործով, ըստ հայցի Գագիկ Աբրահամյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմտեի, երրորդ անձ Վահե Կազարոսյանի՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ Այգեգործական 2-րդ թաղամաս, 31 այգետնակ հասցեում գտնվող 0.0506 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի, 257,9 քմ այգետնակի, 1.5քմ սանհանգույցի, 3.7 քմ կաթսայատան և 1.2 քմ պարսպի նկատմամբ 11.09.2019 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նախնական դատական նիստը նշանակված է 17.05.2024 թվականին, ժամը 15։00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ




Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`