Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/0140/02/24 քաղաքացիական գործով պատասխանող Աննա Պերճի Վահանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Մերի Ֆելիքսի Մուրադյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Աննա Պերճի Վահանյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող), երրորդ անձինք՝ Կարեն Գագիկի Գևորգյանի, <<Բի Էս Թի>> ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Երրորդ անձինք)՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Մերի Ֆելիքսի Մուրադյանի ընդդեմ Աննա Պերճի Վահանյանի, երրորդ անձինք՝ Կարեն Գագիկի Գևորգյանի, <<Բի Էս Թի>> ՍՊԸ-ի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 29.05.2024 թվականին, ժամը` 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`