Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/5528/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը-ծանուցում

28.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Անուշ Ստյոպայի Ոսկանյանին
ՀՀ, ք.Երևան, Ֆուչիկի փողոց, 25 շենք, 9 բնակարան

Պատասխանող Աշոտ Ստյոպայի Ոսկանյանին
Լեհաստանի Հանրապետություն, քաղաք Պոզնան, 60-836, Միցիկեվիչա 24/8ա

Պատասխանող Եվգենիա Ստյոպայի Ոսկանյանին
Լեհաստանի Հանրապետություն, քաղաք Պոզնան, 60-836, Միցիկեվիչա 24/8ա


Պատասխանող Սիրուն Ստյոպայի Ոսկանյանին
ՀՀ, ք.Երևան, Ֆուչիկի փողոց, 25 շենք, 9 բնակարան

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/5528/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ/5528/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ Նաիրա Ստյոպայի Պետրոսյանի ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Նաիրա Ստյոպայի Պետրոսյանի ընդդեմ Անուշ Ստյոպայի Ոսկանյանի, Եվգենիա Ստյոպայի Ոսկանյանի, Աշոտ Ստյոպայի Ոսկանյանի, Սիրուն Ստյոպայի Ոսկանյանի` պատասխանողների սեփականության իրավունքը դադարեցնելու և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Նաիրա Ստյոպայի Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Անուշ Ստյոպայի Ոսկանյանի, Եվգենիա Ստյոպայի Ոսկանյանի, Աշոտ Ստյոպայի Ոսկանյանի, Սիրուն Ստյոպայի Ոսկանյանի` պատասխանողների սեփականության իրավունքը դադարեցնելու և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, որը 12.02.2021 թվականին մակագրվել և 16.02.2021 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2021 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը մասնակիորեն բավարարվել է:
Դատարանը որոշել է արգելել պատասխանողներ Անուշ Ստյոպայի Ոսկանյանին, Եվգենիա Ստյոպայի Ոսկանյանին, Աշոտ Ստյոպայի Ոսկանյանին, Սիրուն Ստյոպայի Ոսկանյանին կամ այլ անձանց օտարել ՀՀ, ք.Երևան, Ֆուչիկի փողոց, 25 շենք, 9 բնակարանը՝ մինչև եզրափակիչ դատական ակտի կայացնելը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների բաժնի կողմից 09.04.2021 թվականի կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում, որը դատարան է մուտքագրվել 13.04.2021 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.08.2021 թվականի որոշմամբ 29.09.2021 թվականին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվորի ներկայացուցիչը ներկայացված հայցադիմումումով դատարանին խնդրել է դադարեցնել պատասխանողներ Անուշ Ստյոպայի Ոսկանյանի, Եվգենիա Ստյոպայի Ոսկանյանի, Աշոտ Ստյոպայի Ոսկանյանի, Սիրուն Ստյոպայի Ոսկանյանի սեփականության իրավունքը ՀՀ, ք.Երևան, Ֆուչիկի փողոց, 25 շենք, 9 բնակարանի նկատմամբ և որպես հետևանք անվավեր ճանաչել նրանց սեփականության իրավունքի պետական գրանցումը, ճանաչել Նաիրա Ստյոպայի Պետրոսյանի սեփականության իրավունքը ՀՀ, ք.Երևան, Ֆուչիկի փողոց, 25 շենք, 9 բնակարանի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/5528/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հուլիսի 12-ին` ժամը «11:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/5528/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի
ա) ՀՀ, ք.Երևան, Ֆուչիկի փողոց, 25 շենք, 9 բնակարանի նկատմամբ պատասխանողներ Անուշ Ստյոպայի Ոսկանյանի, Եվգենիա Ստյոպայի Ոսկանյանի, Աշոտ Ստյոպայի Ոսկանյանի, Սիրուն Ստյոպայի Ոսկանյանի` սեփականության իրավունքը դադարեցնելու հիմքերի առկայությունը,
բ) 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքով նախատեսված սեփականության իրավունք ձեռք բերելու 3 պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայությանը, դրանք են՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը, բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ լինելը:
3.2. Առարկություններ ունենալու դեպքում պատասխանողները պարտավոր են ապացուցել հակառակ փաստերը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել 12.07.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`