Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/0736/02/24 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում-ծանուցում

28.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Արմեն Մխիթարի Արմենակյանին
ՀՀ, ք. Երևան, Խաղաղ Դոնի փողոց, 1 շենք, բնակարան 172

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
ներկայացնող երրորդ անձ Մխիթար Պետրոսի Պետրոսյանին
ՀՀ, ք. Երևան, Խաղաղ Դոնի փողոց, 1 շենք, բնակարան 172

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
ներկայացնող երրորդ անձ Լենա Արտաշի Խաչատրյանին
ՀՀ, ք. Երևան, Խաղաղ Դոնի փողոց, 1 շենք, բնակարան 172

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
ներկայացնող երրորդ անձ Լիանա Մխիթարի Պետրոսյանին
ՀՀ, ք. Երևան, Խաղաղ Դոնի փողոց, 1 շենք, բնակարան 172

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
ներկայացնող երրորդ անձ Աննա Մխիթարի Պետրոսյանին
ՀՀ, ք. Երևան, Խաղաղ Դոնի փողոց, 1 շենք, բնակարան 172

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/0736/02/24 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

ԵԴ2/0736/02/24
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վազգեն Համազասպի Ավետիսյանի ընդդեմ Սերյոժա Ռուբենի Արմենակյանի, Արմեն Մխիթարի Արմենակյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք Մխիթար Պետրոսի Պետրոսյանի, Լենա Արտաշի Խաչատրյանի, Լիանա Մխիթարի Պետրոսյանի, Աննա Մխիթարի Պետրոսյանի՝ անշարժ գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վազգեն Համազասպի Ավետիսյանը 30.01.2024 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Սերյոժա Ռուբենի Արմենակյանի, Արմեն Մխիթարի Արմենակյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք Մխիթար Պետրոսի Պետրոսյանի, Լենա Արտաշի Խաչատրյանի, Լիանա Մխիթարի Պետրոսյանի, Աննա Մխիթարի Պետրոսյանի` անշարժ գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 08.02.2024 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Պատասխանող Սերյոժա Ռուբենի Արմենակյանի կողմից 27.03.2024 թվականին դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
Պատասխանող Արմեն Մխիթարի Արմենակյանին, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք Մխիթար Պետրոսի Պետրոսյանին, Լենա Արտաշի Խաչատրյանին, Լիանա Մխիթարի Պետրոսյանին, Աննա Մխիթարի Պետրոսյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան՝ «չպահանջված» նշագրումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող Սերյոժա Ռուբենի Արմենակյանի կողմից ներկայացվել հայցադիմումի պատասխան, իսկ պատասխան Արմեն Մխիթարի Արմենակյանին, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք Մխիթար Պետրոսի Պետրոսյանին, Լենա Արտաշի Խաչատրյանին, Լիանա Մխիթարի Պետրոսյանին, Աննա Մխիթարի Պետրոսյանին հասցեագրված դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջիններս համարվել են ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/0736/02/24 քաղաքացիական գործով ըստ հայցի Վազգեն Համազասպի Ավետիսյանի ընդդեմ Սերյոժա Ռուբենի Արմենակյանի, Արմեն Մխիթարի Արմենակյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք Մխիթար Պետրոսի Պետրոսյանի, Լենա Արտաշի Խաչատրյանի, Լիանա Մխիթարի Պետրոսյանի, Աննա Մխիթարի Պետրոսյանի՝ անշարժ գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 03.06.2024 թվականին, ժամը 15:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`