Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/56338/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում-ծանուցում

28.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Քրիստինե Ռոբերտի Խաչատրյանին
/ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Աճառյան փողոց, 32 շենք, բնակարան 32/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/56338/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ/56338/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.03.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Քրիստինե Ռոբերտի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Յունիբանկ» ԲԲԸ-ն 16.12.2021 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Քրիստինե Ռոբերտի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.12.2021 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, որով վճռի հրապարակման օր է նշանակվել 21.04.2022 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.12.2021 թվականի որոշմամբ մերժվել է հայցվոր «Յունիբանկ» ԲԲԸ-ի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2022 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/56338/02/21 քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցվել է, որոշվել է գործի քննությունն իրականացնել ընդհանուր հայցային կարգով և հրավիրել նախնական դատական նիստ:
Հայցվոր «Յունիբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչը դիմելով դատարան, հայտնել է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Քրիստինե Ռոբերտի Խաչատրյանի միջև 18.06.2018 թվականին կնքված թիվ 048-36730 վարկային պայմանագրի համաձայն` «Յունիբանկ» ԲԲԸ-ն պատասխանողին տրամադրել է 200.000 ՀՀ դրամ վարկ՝ տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով, մինչև 18.06.2020 թվականը մարման ժամկետով:
Պայմանագրի 2.1.3 կետի համաձայն՝ «Վարկառուի կողմից սույն պայմանագրով նախատեսված դրույթի, պայմանի չկատարման դեպքում, այնգամ այն պարագայում, եթե վարկառուն ուշացրել է սույն պայմանագրով իր կողմից ստանձնած որևէ պարտավորության կատարումն ավելի քան հինգ բանկային օրով... բանկն իրավունք ունի վարկառուին պահանջ ներկայացնել վարկի պարտքի և նրա նկատմամբ հաշվարկված տոկոսների, տույժերի վաղաժամկետ մարման վերաբերյալ»:
Համաձայն վարկային պայմանագրի 1.4 կետի՝ վարկը և նրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները ենթակա են մարման համաձայն պայմանագրին կից հավելված 1-ով սահմանված ժամանակացույցի:
Պատասխանողը պատշաճ կերպով չի կատարել իր վարկային պարտավորությունները, որոնք 07.12.2021 թվականի դրությամբ ժամկետանց են 1053 օր:
Պատասխանողը նախազգուշացվել է պարտավորությունը կատարելու վերաբերյալ, սակայն պահանջը վերջինիս կողմից չի կատարվել:
Պատասխանող Քրիստինե Ռոբերտի Խաչատրյանի ընդհանուր պարտքը բանկի նկատմամբ 07.12.2021թ. դրությամբ կազմել է 202.022,60 ՀՀ դրամ, որից 150.000 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց վարկի գումար, 16.410,90 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի գումար, 7.540 ՀՀ դրամը՝ վարկային հաշվի սպասարկման գումար, ժամկետանց վարկի տույժ՝ 27.061,80 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի տույժ՝ 1.009,90 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով վերոգրյալը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ, 881-րդ և 887-րդ հոդվածները` հայցվոր «Յունիբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Օվսաննա Առաքելյանը դատարանին խնդրել է Քրիստինե Ռոբերտի Խաչատրյանից հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 202.022,60 ՀՀ դրամ, սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու պահից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը պայմանագրի 2.1.6 կետի համաձայն՝ ժամկետանց վարկի և տոկոսագումարի նկատմամբ հաշվարկել0.13 տոկոսի չափով տույժ՝ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, վարկային պայմանագրի 2.4.9 կետի համաձայն՝ հայցադիմումը դատարան ներկայացնելու պահից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը հաշվարկել վարկային հաշվի սպասարկման վճարը՝ ամսական վարկի սկզբնական գումարի 0,29 տոկոսի չափով, ինչպես նաև 4.041 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/56338/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունիսի 25-ին` ժամը «09:50»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/56338/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) պատասխանողների կողմից ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու, կետանցի առկայության փաստերը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 202.022,60 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 150.000 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց վարկի գումար, 16.410,90 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի գումար, 7.540 ՀՀ դրամը՝ վարկային հաշվի սպասարկման գումար, ժամկետանց վարկի տույժ՝ 27.061,80 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի տույժ՝ 1.009,90 ՀՀ դրամ:
դ) հայցադիմումը դատարան ներկայացնելու պահից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ժամկետանց վարկի և տոկոսագումարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0.13 տոկոսի չափով տույժ հաշվեգրելու հիմքերի առկայության փաստը,
ե) հայցադիմումը դատարան ներկայացնելու պահից մինչև պայմանագրի ժամկետի ավարտն ամսական վարկի սկզբնական գումարի 0,29 տոկոսի չափով վարկային հաշվի սպասարկման վճար հաշվեգրելու հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի իր պարտավորությունների՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 25.06.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`