Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵՔԴ/0918/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցում

29.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործով դատական ծանուցում
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ <<Նյու Ջեներեյշն Քնսալտ>> ՍՊԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Պուշկինի 37-5ա/

2018 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի համաձայն ընդունվել է ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 09-ին: Նշված օրենսգրքի 9-րդ բաժնի 61-րդ գլխի եզրափակիչ և անցումային դրույթների 439 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:

Սույն գործը դատարանի վարույթում է գտնվում դեռևս 2010 թվականի հոկտեմբերի 07-ից, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի թիվ 59-Ա հրամանի համաձայն՝ դատավոր Ա.Վարդանյանին 2024թ. ապրիլի 05-ից ապրիլի 11-ը ներառյալ ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու հիմքով 2024թ. ապրիլի 11-ին, ժամը 12:15-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. նոյեմբերի 26-ին, ժամը 11:15-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7, և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթերով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան՝ որպես պատասխանող/։

Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված նախնական դատական նիստին:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
տակա ծանուցում

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`