Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/0111/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

0018, ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա շենք, (00374 10) 57-69-55, erebuni-dataran@mail.ru, www.court.am
Գործ հա. ԵԴ/0111/02/22
ԴԴԱ-8/Ե-

15.03.2024թ.

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր՝ Էլիթ Շանթ ՍՊԸ-ի սնանկության գործով
կառավարիչ Մարատ Հարությունյանին
ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ, 2-րդ միկրոշրջան, 3/3 շ., 33 բն.

Պատասխանող՝ Սամվել Իսկանդարյանի
ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանին
ՀՀ, ք. Երևան, Չարենց 1, 101 գրասենյակ

Ուղարկվում է թիվ ԵԴ/0111/02/22 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15․03.2024 թվականի որոշումը՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին։
Ծանուցվում եք նաև այն մասին, որ սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2024 թվականի հուլիսի 02-ին, ժամը՝ 10:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել
գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատական նիստերի քարտուղար՝ Ն. Մահորյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա շենք

Հեռ..` (00374 10) 57-69-55

Էլ. փոստ`