Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/5509/05/23 վարչական գործով վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:

29.04.2024

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/5509/05/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«28» մարտի 2024թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, ըստ հայցի Հայկ Ղարիբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձինք՝ Լիլիթ Սաֆարյան, Կարեն Սերյանյան, Էմիլ Սերյանյան՝ ՀՀ ոստիկանությանը բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, այն է՝ բավարարել Հայկ Պետրոսի Ղարիբյանի կողմից 26.04.2023 թվականին ներկայացված ապօրինի ներխուժումը վերացնելու և կանխելու վերաբերյալ դիմումը՝ ք. Երևան, Աջափնյակ, Խ. Խաչատրյան փողոց 2-րդ նրբանցք 2/2 բնակելի տուն հասցեի՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 59.8քմ մակերեսով տարածքին վերավերելի մասով պահանջի մասին, վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Հայկ Ղարիբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձինք՝ Լիլիթ Սաֆարյան, Կարեն Սերյանյան, Էմիլ Սերյանյան՝ ՀՀ ոստիկանությանը բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, այն է՝ բավարարել Հայկ Պետրոսի Ղարիբյանի կողմից 26.04.2023 թվականին ներկայացված ապօրինի ներխուժումը կանխելու վերաբերյալ դիմումը և ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշմամբ սահմանված կարգով կանխել և վերացնել Հայկ Պետրոսի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Աջափնյակ, Խ. Խաչատրյան փողոց 2-րդ նրբանցք 2/2 բնակելի տուն հասցեի ապօրինի ներխուժումը պահանջի մասին:
Սույն գործով 16.01.2024 և 28.03.2024 թվականին կայացել են նախնական դատական նիստեր:
28.03.2024 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում քննարկվել է և բավարարվել է հայցվորի ներկայացուցչի ներկայացված՝ հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդությունը, ըստ որի հայցվորի ներկայացուցիչը պահանջը փոփոխել և ձևակերպվելլ է հետևյալ կերպ. ՀՀ ոստիկանությանը բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, այն է՝ բավարարել Հայկ Պետրոսի Ղարիբյանի կողմից 26.04.2023 թվականին ներկայացված ապօրինի ներխուժումը վերացնելու և կանխելու վերաբերյալ դիմումը՝ ք. Երևան, Աջափնյակ, Խ. Խաչատրյան փողոց 2-րդ նրբանցք 2/2 բնակելի տուն հասցեի՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 59.8քմ մակերեսով տարածքին վերավերելի մասով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Տվյալ դեպքում Դատարանը սույն վարչական գործը համարում է դատաքննության նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վարչական գործն ըստ Հայկ Ղարիբյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձինք՝ Լիլիթ Սաֆարյան, Կարեն Սերյանյան, Էմիլ Սերյանյան՝ ՀՀ ոստիկանությանը բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, այն է՝ բավարարել Հայկ Պետրոսի Ղարիբյանի կողմից 26.04.2023 թվականին ներկայացված ապօրինի ներխուժումը վերացնելու և կանխելու վերաբերյալ դիմումը՝ ք. Երևան, Աջափնյակ, Խ. Խաչատրյան փողոց 2-րդ նրբանցք 2/2 բնակելի տուն հասցեի՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 59.8քմ մակերեսով տարածքին վերավերելի մասով, պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 30.04.2024 թվականին, ժամը 16:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ










ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07 216

ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/5509/05/23 «28» մարտի 2024թ.


Երրորդ անձի՝ Կարեն Սերյայնանին
(ք. Երևան, Աջափնյակ, Խ. Խաչատրյան փող., 2-րդ նրբ., 2/2 տուն)



Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 28.03.2024 թվականի «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը՝ «2» թերթից:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Միաժամանակ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`