թիվ ԵԴ/51718/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում
29.04.2024
Էդվարդ Նորիկի Ասատրյան
(ՀՀ, ք․ Երևան, Րաֆֆու 47 շենք, բն․ 55
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/51718/02/21 քաղաքացիական գործն ըստ «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Ռուբեն Նորիկի Ասատրյանի, Աիդա Նորիկի Ասատրյանի, Անուշ Նորիկի Ասատրյանի, Էդվարդ Նորիկի Ասատրյանի և Անահիտ Նորիկի Ասատրյանի՝ բռնագանձում տարածելու համար համատեղ սեփականությամբ պատկանող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։
2024 թվականի ապրիլի 16-ին դատարանը կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում ։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Որոշումը դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հր․ Ներսիսյան 10):
Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ Դուք կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ վերոնշյալ որոշումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակի հասցեով՝ ք. Երևան, Հր․ Ներսիսյան 10):
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Լ. Պետրոսյան
Հասցե` ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-209-092
Էլ. փոստ`