Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/1867/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Հայցվոր և հակընդդեմ պատասխանող՝ Ռուզաննա Տեր-Վարդանյանին

(հասցեն` ք.Երևան, Մարգարյան 1 նրբ. 5շ. բն. 36)





ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիաական դատարանի /Դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/1867/02/15 քաղաքացիական գործին ըստ հայցի Ռուզաննա Տեր-Վարդանյանի ընդդեմ Ռաֆայել Տեր-Վարդանյանի, Հրանտ Տեր-Վարդանյանի՝ իրենց հանգուցյալ հոր՝ Հովսեփ Տեր-Վարդանյանի կողմից պատասխանող Ռաֆայել Տեր-Վարդանյանի անվամբ կատարված նվիրատվության պայմանագիրն ամբողջովին անվավեր ճանաչելու, դրա հիման վրա Ռաֆայել Տեր-Վարդանյանի անվամբ 26.05.1995թ-ին /պետք է լինի 26.06.1995թ./ կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը ամբողջովին անվավեր ճանաչելու, հանգուցյալ հոր կողմից 15.05.1995թ֊ին պատասխանողների անվամբ կատարված կտակն ամբողջովին անվավեր ճանաչելու, դրա հիման վրա պատասխանողներին 08.10.2002թ֊ին Երևանի 1-ին նոտարական գրասենյակում սեղանամատյանի 4-6000 համարի տակ գրանցված ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջովին անվավեր ճանաչելու, իրենց հանգուցյալ մոր՝ Մարիամ Խաչատուրի Տեր֊Վարդանյանի, Երևանի 1-ին նոտարական գրասենյակում 08.09.2002թ-ին տրված, սեղանամատյանի թիվ 4-6001 համարի տակ գրանցված ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջովին անվավեր ճանաչելու, այդ հիմքով իրեն և պատասխանողներին 11.01.2011թ-ին Կենտրոն նոտարական տարածքի կողմից տրված, սեղանամատյանի 18 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջովին անվավեր ճանաչելու, նշված հիմքերով իր և պատասխանողների անվամբ 07.07.2011թ-ին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-114 մատյանի 141 համարի տակ կատարված գրանցումը բնակելի տան մասով ամբողջովին անվավեր ճանաչելու, ընդհանուր սեփականություն հանդիսացող 570քմ. մակերես ունեցող հողատարածքի իրեն հասանելիք 1/3-րդ մասն ընդհանուրից առանձնացնելու, Բարբյուս փողոց թիվ 36 տան իրեն հասանելիք բնակելի մակերեսի 1/3֊ի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու, այն ընդհանուրից առանձնացնելու, վիճելի հասցեի տան պահպանման համար անհրաժեշտությունից ելնելով իր կողմից կատարված շինարարական աշխատանքների արժեքը որոշելու, այդ արժեքի 2/3-ը պատասխանողներից բռնագանձելու, ՀՀ վարչական դատարանի 04.12.2009թ-ի թիվ ՎԴ/0493/05/09 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն իր կողմից 35 տարուց ավել օգտագործվող և կապիտալ վերանորոգված սանհանգույցի, ինչպես նաև բացառապես իր միջոցներով կառուցված երկու խորդանոցների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռաֆայել Տեր-Վարդանյանի, Հրանտ Տեր-Վարդանյանի ընդդեմ Ռուզաննա Տեր-Վարդանյանի՝ սեփականության իրավունքի դադարեցնելու՝ բաժնի դիմաց փոխհատուցում վճարելու թույլտվության պահանջի մասին,

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես հայցվոր և հակընդդեմ պատասխանող, 2024թ. հունիսի 13-ին, ժամը 12:45-ին հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայր թիվ ԵԱՔԴ/1867/02/15 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Ձեր ներկայությունը պարտադիր է, ներկայացեք դատական նիստերին,

Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն պատշաճ կարգով ծանուցված պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննությունը նրա բացակայությամբ անցկացնելու համար: ՀՀ քաղ. դատ. օր-ի 95 հոդվածի դրույթների համաձայն, պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

դատարանի հասցե՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10





Դատավորի օգնական` Մ. Հովհաննիսյան

Հասցե` Հր. Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`