Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0003/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.04.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ Հրանտ Հովսեփի Մարգարյանին

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում Հակակոռուպցիոն դատարանի՝ թիվ ՀԿԴ/0003/02/22 գործով 2024 թվականի ապրիլի 26-ի՝ «Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը (այսուհետ՝ Որոշում)։
Տեղեկացնում ենք, որ Որոշման հիման վրա գործի քննությունը վերսկսվել է, և նշանակվել է նախնական դատական նիստ 2024 թվականի մայիսի 24-ին, ժամը 14։00-ին, Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7)։
Դուք նշված օրը և ժամին հրավիրվում եք Հակակոռուպցիոն դատարան՝ սույն դատական նիստին մասնակցելու՝ որպես երրորդ անձ։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար, և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Տեղեկացնում ենք, որ Որոշումը դեպոնացված է Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9)։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 00-29-31-23

Էլ. փոստ`