Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/45826/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող` Անաիդա Շահնազարյան

(հասցեն`ք. Երևան, Նոր Արեշ 22փ. 43)



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/45826/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Վանիկ Միշայի Դավթյանի ընդդեմ պատասխանողներ Հուսիկ Արտյոմի Շահնազարյան, Անաիդա Լյուդվիգի Շահնազարյանի, Արտեմ Գագիկի Շահնազարյանի, Կարեն Գագիկի Շահնազարյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ճանաչելու պահանջի մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2024թ. մայիսի 14-ին, ժամը 15:15-ին հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/45826/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10



Դատավորի օգնական` Մ. Հովհաննիսյան

ԵԴ/45826/02/22

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
գործը դատաքննության նշանակելու մասին

08.12.2023թ. ք. Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ Սահակ Մանուկյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վանիկ Միշայի Դավթյանի ընդդեմ պատասխանողներ Հուսիկ Արտյոմի Շահնազարյան, Անաիդա Լյուդվիգի Շահնազարյանի, Արտեմ Գագիկի Շահնազարյանի, Կարեն Գագիկի Շահնազարյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ճանաչելու պահանջի մասին՝
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Հայցվորի ներկայացուցիչը 01.09.2022թ-ին հայց է ներկայացրել դատարան։
Հայցադիմումը 01.09.2022թ-ին մակագրվել է դատավոր Էդ. Ամալյանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 06.09.2022թ-ին։
Դատարանի 14.09.2022թ.-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 03․01․2023թ․-ի որոշմամբ սույն քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանը 09․06․2023թ․-ի որոշմամբ կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մաս համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյան ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխով նախատեսված՝ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող անհրաժեշտ գործողությունները, գտա, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/45826/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Վանիկ Միշայի Դավթյանի ընդդեմ պատասխանողներ Հուսիկ Արտյոմի Շահնազարյան, Անաիդա Լյուդվիգի Շահնազարյանի, Արտեմ Գագիկի Շահնազարյանի, Կարեն Գագիկի Շահնազարյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ճանաչելու պահանջի մասին՝ նշանակել դատաքննության:
Գործի դատաքննությունը նշանակել 2024 թվականի մայիսի 14-ին ժամը՝ 15.15-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դռնբաց դատական նիստում:
Որոշման օրինակն ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԷԴ. ԱՄԱԼՅԱՆ

Հասցե` Հր. Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`