Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/27232/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ԴԴԱ - 8.2
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Ջուլիետա Սիմոնի Սվենյան
/ ք.Երևան,Անդրանիկի 130 շենք,բնակարան 30./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/27232/02/20 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սամվել Գրիշայի Մկրտչյանի, Լուսինե Գրիշայի Մկրտչյանի, Լիլիթ Գրիշայի Մկրտչյանի, Գրիշա Սուրենի Մկրտչյանի ընդդեմ Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի, Պետրոս Սուրենի Մկրտչյանի, Ջուլիետա Սիմոնի Սվենյանի՝ բաժնային սեփականության ներքո գտնվող անշարժ գույքից հայցվորների բաժնեմասն առանձնացնելու, բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցմամբ հայցվորների բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու, կամ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացած գումարը հետագայում բաժնային սեփականության մանակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:


Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԴ/27232/02/20 քաղաքացիական գործով 23.05.2024 թվականին, ժամը 11:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):

Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա

Հեռ..` 010576631/102/

Էլ. փոստ`