Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/2010/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցում

29.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործով դատական ծանուցում
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ Դեսիսլավա Ռուսանի Մարինովա-Շարկովային
/ՀՀ, ք.Երևան, Թումանյան 34-3/

Ուղարկվում է թիվ ԵԿԴ/2010/02/08 քաղաքացիական գործով դատավարության կողմին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024թ. ապրիլի 25-ի որոշումը:

Միաժամանակ տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով 2024թ. ապրիլի 25-ին, ժամը 10:40-ին կայացած դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. նոյեմբերի 05-ին, ժամը 14:30-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 1-ին մասի երկրոդ պարբերության համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`