Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/6075/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

29.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Կարեն Արարատի Կոնյանին
հասցե՝ ք.Երևան, Հակոբյանց փ. 10/1 տ.

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ն.Հարությունյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/6075/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Գուդկրեդիտ» Լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ հայցադիմումն ընդդեմ Կարեն Արարատի Կոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2024 թվականի մարտի 14-ին որոշում է կայացրել նախնական դատական նիստն ավարտվելու և գործը դատաքննության նշանակելու մասին:
Դատարանի 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ նշանակվել է դատաքննություն՝ 2024 թվականի մայիսի 16-ին, ժամը՝ 09:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա):
Դուք ծանուցվում եք 2024 թվականի մայիսի 16-ին, ժամը՝ 09:30-ին ներկայանալու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա)՝ թիվ ԵԴ/6075/02/23 քաղաքացիական գործով որպես պատասխանող դատաքննությանը մասնակցելու համար:
Դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ 1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով. 2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`