Հա․ ԵԴ/6933/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում
29.04.2024
Հա. ԵԴ/6933/02/19 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Շանթ Առաքելի Խայալեանին
/հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Դավթաշեն 3 թաղամաս, 13 շենք, բնակարան 16/
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հարգելի դատավարության մասնակից(ներ)
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի Նաիրա Տիգրանի Բալոյանի ընդդեմ Շանթ Առաքելի Խայալեանի` վիրավորանք տարածելու համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին հա. ԵԴ/6933/02/19 քաղաքացիական գործը։
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 04․07․2024 թվականին, ժամը՝ 16։30-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճում:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրանց պատճեններով,
- իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հիմնավորող վավեր փաստաթղթերով և դրանց պատճեններով,
- որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ անձը և պատշաճ լիազորությունները հավաստող փաստաթղթերով և դրանց պատճեններով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` (…)
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ծանոթություն։ Ի գիտություն հայտնվում է, որ Ձեր ներկայացուցիչ Մուրադ Ասրյանին տրված լիազորագրի ժամկետը լրացել է 23․10․2022 թվականին։
Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա
Հեռ..` +374 (10) 57-66-13
Էլ. փոստ`