Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ1/0424/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.04.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Վկա՝ Խաչիկ Մարկոսի Սիրունյանին
(հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Արզնի համայնք, 5 փողոց, տուն 94)


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սարոյանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ1/0424/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերության ընդդեմ Դավիթ Սաշայի Քոչոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Սաշայի Քոչոյանի ընդդեմ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերության՝ պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ1/0424/02/18 քաղաքացիական գործով 2024թվականի փետրվարի 15-ին, ժամը 17։00-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 14-ին, ժամը 14։10-ին (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, թիվ 1 դատական նիստերի դահլիճ): Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով:
Դատարանի 22.05.2019 թվականի արձանագրային որոշմամբ (դատավոր Լ․ Հովհաննիսյան) պատասխանողի ներկայացուցիչ Ա․ Դավթյանի միջնորդությունը բավարարվել է և թույլատրվել է սույն քաղաքացիական գործով Ձեզ՝ որպես վկա Դատարան հրավիրելու և հարցաքննելու համար։
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն՝ վկա կարող է լինել ցանկացած անձ, որին հայտնի են դատարանի կողմից վեճի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող տեղեկություններ և հանգամանքներ:
2. Դատարանը վկա կանչում է կողմի միջնորդությամբ: Վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, ինչպես նաև վկայի անունը,
հասցեն, որով նա պետք է կանչվի դատարան: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է վկա կանչել իր նախաձեռնությամբ:
3. Որպես վկա կանչված անձի ծանուցագրում պետք է նշվեն նրա ներկայանալու վայրը, ժամանակը և այն գործը, որի կապակցությամբ նա պետք է հարցաքննվի, ինչպես նաև չներկայանալու հետևանքները:
4. Դատարանի կողմից որպես վկա կանչված յուրաքանչյուր անձ պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով և
հայտնել գործով իրեն հայտնի տեղեկություններն ու հանգամանքները:
5. Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Քաղաքացիական գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նույն օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ Դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝ կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը։
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ




Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան


Հասցե` Շիրակի մարզ, ք․ Մարալիկ, Հրանտ Շահինյան 198

Հեռ..` 0242/2-18-98

Էլ. փոստ`