Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ԵԴ2/1642/02/24 ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Նազիկ Քրդոյան Հասցե՝ /ՀՀ, ք. Երևան, ԱՎԱՆ, ԱՃԱՌՅԱՆ Փ, շենք 24, 30 ./

30.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս և 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշման համաձայն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Նինա Գրիգորյանի, Վիրաբ Մանուկի Գրիգորյանի, Սարգիս Գրիգորյանի, Նազիկ Վանիկի Քրդոյանի, Մանվել Էդուարդի Գրիգորյանի, Մանուկ Էդուարդի Գրիգորյանի ՝ 1) ընդհանուր սեփականության ներքո գտնվող ՀՀ, ք․Երևան, Ավան, Աճառյան փող․, 24 շենք, բն․ 30 հասցեում գտնվող /թիվ 1034036 սեփ. վկայական/ անշարժ գույքի նկատմամբ առանց անհամաչափ վնաս պատճառելու պարտապան Մանուկ Էդուարդի Գրիգորյանին պատկանող 1/5 բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորության առկայության դեպքում, ինչպես նաև համատեղ սեփականության մյուս համասեփականատերերի կողմից համապատասխան բաժինները գնելուց հրաժարվելու դեպքում առանձնացնել պարտապան Մանուկ Էդուարդի Գրիգորյանին պատկանող 1/5 բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության դեպքում վճիռ կայացնել ՀՀ, ք․Երևան, Ավան, Աճառյան փող․, 24 շենք, բն․ 30 հասցեում գտնվող /թիվ 1034036 սեփ. վկայական/ անշարժ գույքը ` հրապարակային սակարկություններով վաճառելու և Մանուկ Էդուարդի Գրիգորյան պատկանող 1/5 բաժնին համաչափ գումարի վրա բռնագանձում տարածելու համար: Մանուկ Էդուարդի Գրիգորյանից հօգուտ ‹‹ՎՏԲ-Հայաստան Բանկ›› ՓԲԸ-ի բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումար 20000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև նշանակվելիք փորձաքննության համար Բանկի կողմից վճարվելիք գումարները: պահանջի մասին թիվ ԵԴ2/1642/02/24 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ :
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմումներ կայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը:
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421)

Էլ. փոստ`