Գործ թիվ ԵԴ2/1729/02/24
02.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, հեռ.՝ (010) 20-97-01, www.court.am
Գործ թիվ ԵԴ2/1729/02/24
<<2>> մայիսի 2024թ.
Պատասխանող՝ <<Ակօ Ֆուդ>> ՍՊ ընկերությանը
/ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Շահսուվարյան փ., շենք 3, 9/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 26.03.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել <<Հայաստանի հանրային հեռուստաընկերություն>> ՓԲ ընկերության ընդդեմ <<Ակօ Ֆուդ>> ՍՊ ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԿԱՐԵՆ ԴԱՎԻԹՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` 010-20-97-01
Էլ. փոստ`