Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/38780/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.05.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/38780/02/19


Պատասխանող՝ Եվա Գևորգի Կարապետյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Դավթաշեն 3 թաղամաս, 17 շենք, 51 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՍԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի ապրիլի 8-ին
ծանոթանալով ըստ հայցի Արմեն Տիգրանի Պչուկյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Եվա Գևորգի Կարապետյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ անհիմն հարստացման հետևանքով ձեռք բերված (խնայված) գումարը բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Հայցվորի ներկայացուցիչը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Պատասխանողի՝ անհիմն հարստացման հետևանքով ձեռք բերված (խնայված) գումարը բռնագանձելու պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Ն. Ավետիսյանի) կողմից 21.11.2019 թվականին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումը կրկին ներկայացվել է Դատարան:
Դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյանի) կողմից 16.12.2019 թվականին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումը կրկին ներկայացվել է Դատարան:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 10.01.2020 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 10.01.2020 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 06.04.2020 թվականին կայացվել է գործը դատաքննության նախապատրաստելու համար նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 25.05.2020 թվականին կայացած դատական նիստի ընթացքում ներկայացվել է միջնորդություն՝ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 25.05.2020 թվականին կայացվել է քաղաքացիական գործի վարույթի կասեցնելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ժ. Ասատրյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով թիվ ԵԴ/38780/02/19 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2024 թվականի մարտի 22-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2024 թվականի մարտի 27-ին:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս 2024 թվականի ապրիլի 1-ից 5-ը ներառյալ ամենամյա պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հիմքով՝ որոշումը կայացվել է 2024 թվականի ապրիլի 8-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով։
Նույն հոդվածի 2.1-րդ մասի համաձայն՝ դատական կազմի փոփոխության և գործը նոր դատավորի կողմից վարույթ ընդունվելու պարագայում այդ գործի կասեցված վարույթը կարող է վերսկսվել:
Քննարկվող դեպքում Դատարանը գործի վարույթը կասեցրել էր մինչև ԵԴ/28699/02/19 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտ կայացվելը, որը կայացվել է, իսկ, քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ, 159-րդ հոդվածի 1-ին և 2.1-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով այն, որ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն` գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ, քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել և գործով նշանակել դատական նիստ` այդ մասին պատշաճ ծանուցելով գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 159-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Արմեն Տիգրանի Պչուկյանի ընդդեմ Եվա Գևորգի Կարապետյանի՝ անհիմն հարստացման հետևանքով ձեռք բերված (խնայված) գումարը բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/38780/02/19 քաղաքացիական գործի քննությունը վերսկսել և հրավիրել նախնական դատական նիստ 2024 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`