Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹիվԵԴ/57627/02/21քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.05.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/57627/02/21


Պատասխանող՝ Մեսրոպ Հայկի Գալստյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Շիրակի փողոց, 4 շենք, 13 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի ապրիլի 12-ին
դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ Արդշինբանկ ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Ռուզաննա Աղասու Ասատրյանի, Հայկ Մեսրոպի Գալստյանի, Արշալույս Բաղդասարի Գալստյանի, Մեսրոպ Հայկի Գալստյանի և Ռուզաննա Հայկի Գալստյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Ընկերության ներկայացուցիչը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ռուզաննա Աղասու Ասատրյանի, Հայկ Մեսրոպի Գալստյանի, Արշալույս Բաղդասարի Գալստյանի, Մեսրոպ Հայկի Գալստյանի և Ռուզաննա Հայկի Գալստյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 03.01.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 18.03.2022 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 09.08.2022 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) կողմից 08.05.2023 թվականին կայացվել է քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանի ժամանակավոր անաշախատունակ լինելու հիմքով թիվ ԵԴ/57627/02/21 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի նոյեմբերի 3-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի նոյեմբերի 6-ին:
Դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 15.11.2023 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը՝ 17:00-ին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցված կողմերը դատական նիստին չեն ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով որոշել է դատական նիստն անցկացնել վերջիններիս բացակայությամբ: Դատական նիստի ընթացքում դատարանի կողմից իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված գործողությունները:
Դատարանը որոշեց ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնել առանձին դատական ակտի ձևով՝ այն ուղարկելով դատավարության կողմերին: Դատարանի կողմից դատական նիստը հետաձգվել է և հաջորդ դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 12-ին, ժամը՝ 12:00-ին:
Դատարանի կողմից 2024 թվականի ապրիլի 12-ին, ժամը՝ 12:00-ին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցված կողմերը դատական նիստին չեն ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանի կողմից կայացվել է որոշում դատական նիստը վերջիններիս բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ:
Դատական նիստի ընթացքում Դատարանի կողմից ի թիվ այլ գոծողությունների որոշվել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, որից հետո քաղաքացիական գործը համարելով դատաքննության նախապատրաստված՝ որոշում է կայացվել այն դատաքննության նշանակելու մասին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Սույն քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում պարզվել են հայցի առարկան, փաստական և իրավական հիմքերը, վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, որոշվել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, կայացվել է ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշում՝ ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված և գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են այդ նիստում ենթակա հարցերի պարզման, քննման, քննարկման լուծման և որոշմանն ուղղված գործողությունները՝ նախատեսված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով՝ Դատարանը համարելով գործը դատաքննության նախապատրաստված՝ գտնում է, որ նախնական դատական նիստն պետք է համարել ավարտված և գործը նշանակել դատաքննության:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 167-րդ, 174-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ըստ հայցի Արդշինբանկ ՓԲ ընկերության ընդդեմ Ռուզաննա Աղասու Ասատրյանի, Հայկ Մեսրոպի Գալստյանի, Արշալույս Բաղդասարի Գալստյանի, Մեսրոպ Հայկի Գալստյանի և Ռուզաննա Հայկի Գալստյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին թիվ ԵԴ/57627/02/21 քաղաքացիական գործով հայտարարել նախնական դատական նիստն ավարտված և գործը նշանակել դատաքննության 2024 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 10:20-ին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`