Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵՄԴ/0955/02/17

02.05.2024

Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

գործ թիվ ԵՄԴ/0955/02/17



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<29>> ապրիլի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Արթուր Ստեփանյանս, ուսումնասիրելով թիվ ԵՄԴ/0955/02/17 քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Երևան քաղաքի Մալաթիա համայնքի <<Տարոն>> համատիրության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ <<Ա Եղիազարյան>> ՍՊ ընկերության, <<Զ Եղիազարյան>> ՍՊ ընկերության, <<Արաքս 1>> ՍՊ ընկերության՝ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող նկուղի նկատմամբ համասեփականատերերի իրավունքների անարգել իրականացման խոչընդոտները վերացնելու պահանջի մասին, որը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Կարապետյան) 10.04.2017 թվականի որոշմամբ վերադարձվել է:
Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումը վերադարձնելու մասին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, հայցադիմումն ու դրան կից փաստաթղթերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում այն կրկին ներկայացրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Կարապետյան) 15.05.2017 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ըստ հայցի Երևան քաղաքի Մալաթիա համայնքի <<Տարոն>> համատիրության ընդդեմ <<Ա Եղիազարյան>> ՍՊ ընկերության, <<Զ Եղիազարյան>> ՍՊ ընկերության, <<Արաքս 1>> ՍՊ ընկերության՝ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող նկուղի նկատմամբ համասեփականատերերի իրավունքների անարգել իրականացման խոչընդոտները վերացնելու պահանջի մասին հայցադիմումը:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Կարապետյան) 30.10.2017 թվականի արձանագրային որոշմամբ պատասխանող <<Արաքս 1>> ՍՊ ընկերությունը փոխարինվել է <<Արաքս 7>> ՍՊ ընկերությունով:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Կարապետյան) 30.10.2017 թվականի արձանագրային որոշմամբ Մայիս Հակոբյանը, Ալիտա Գյոզալյանը, Արտաշես Շահնազարյանը, Մհեր Ստեփանյանը, Դավիթ Շահինյանը, Հրահատ Մարտիրոսյանը, Մարտին Մակիչյանը, Ռուբեն Շահբազյանը, Օլինկա Գրիգորյանը, Գրիշա Ղազանչյանը, Սևադա Խաչատրյանը, Ավետիք Մուշեղյանը, Գարիկ Բաղդասարյանը, Սարգիս Գրիգորյանը, Սանթուր Գինովյանը, Էլվիրա Գրիգորյանը, Արկադի Մկրտիչյանը, Վարդան Գրիգորյանը, Գևորգ Խաչատրյանը, Սերյոժա Համբարձումյանը, Գայանե Գրիգորյանը, Ռուբեն Հովհաննիսյանը, Ֆրունզիկ Չիլինգարյանը, Ալեքսանդր Եսայանը, Լիլիթ Մակիչյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Սուսաննա Բադալյանը, Գուրգեն Նահապետյանը, Արտակ Կարապետյանը, Սմբատ Բաղդասարյանը, Սամվել Ժամհարյանը, Գոհար Ավետիսյանը ներգրավել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք:
<<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի (21.12.17 ՀՕ-34-Ն) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Օրենսգրքի 24-րդ հոդվածում` 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1. Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 65 դատավորի կազմով:>>:
Նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները շարունակում են գործել որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ դատարանների նախագահները և դատավորները շարունակում են պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում և շարունակում են քննել իրենց վարույթներում եղած գործերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Կարապետյան) 29.01.2018 թվականի արձանագրային որոշմամբ Արման Հովակիմյանը, Լենա Ղուկասյանը, Անդրանիկ Մահտեսյանը, Տիգրան Մահտեսյանը, Սերգեյ Պողոսյանը, Էդվարդ Սենիկյանը, Վիոլետա Վարդանյանը, Աբել Գրիգորյանը, Զավեն Ղարիբյանը, Սմբատ Ենոքյանը, Թամարա Սաֆարյանը, Ռուզաննա Սաֆարյանը, Կարինե Դանիելյանը, Լիդա Վարդանյանը, Ռուզաննա Ավետիսյանը, Վյաչեսլավ Հարեյանը, Հրաչիկ Մուրադյանը, Ալվարդ Մուրադյանը, Վիտալի Մուրադյանը, Վահե Մուրադյանը, Մարինե Աթոյանը, Սուրեն Սարգսյանը, Սուրեն Դավթյանը, Նաիրա Ահարոնյանը, Վռամ Ղազարյանը, Մանյա Մանուկյանը, Էդուարդ Ղազարյանը, Ռոբերտ Ղազարյանը, Հովիկ Մանվելյանը, Մարգարիտա Խոխովան ներգրավել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Կարապետյան) 02.02.2018 թվականի որոշմամբ ըստ հայցի Երևան քաղաքի Մալաթիա համայնքի <<Տարոն>> համատիրության ընդդեմ <<Ա. Եղիազարյան>> ՍՊ ընկերության, <<Զ. Եղիազարյան>> ՍՊ ընկերության, <<Արաքս 1>> ՍՊ ընկերության, երրորդ անձինք՝ Մայիս Հակոբյանի, Ալիտա Գյոզալյանի, Արտաշես Շահնազարյանի, Մհեր Ստեփանյանի, Դավիթ Շահինյանի, Հրահատ Մարտիրոսյանի, Մարտին Մակիչյանի, Ռուբեն Շահբազյանի, Օլինկա Գրիգորյանի, Գրիշա Ղազանչյանի, Սևադա Խաչատրյանի, Ավետիք Մուշեղյանի, Գարիկ Բաղդասարյանի, Սարգիս Գրիգորյանի, Սանթուր Գինովյանի, Էլվիրա Գրիգորյանի, Արկադի Մկրտիչյանի, Վարդան Գրիգորյանի, Գևորգ Խաչատրյանի, Սերյոժա Համբարձումյանի, Գայանե Գրիգորյանի, Ռուբեն Հովհաննիսյանի, Ալեքսանդր Եսայանի, Լիլիթ Մակիչյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Սուսաննա Բադալյանի, Գուրգեն Նահապետյանի, Արտակ Կարապետյանի, Սմբատ Բաղդասարյանի, Սամվել Ժամհարյանի, Գոհար Ավետիսյանի, Արման Հովակիմյանի, Լենա Ղուկասյանի, Անդրանիկ Մահտեսյանի, Տիգրան Մահտեսյանի, Սերգեյ Պողոսյանի, Էդվարդ Սենիկյանի, Աբել Գրիգորյանի, Զավեն Ղարիբյանի, Սմբատ Ենոքյանի, Մելանյա Խուդինյանի, Թամարա Սաֆարյանի, Ռուզաննա Սաֆարյանի, Կարինե Դանիելյանի, Լիդա Վարդանյանի, Ռուզաննա Ավետիսյանի, Վյաչեսլավ Հարեյանի, Հրաչիկ Մուրադյանի, Ալվարդ Մուրադյանի, Վիտալի Մուրադյանի, Վահե Մուրադյանի, Մարինե Աթոյանի, Սուրեն Սարգսյանի, Սուրեն Դավթյանի, Նաիրա Ահարոնյանի, Վռամ Ղազարյանի, Մանյա Մանուկյանի, Էդուարդ Ղազարյանի, Ռոբերտ Ղազարյանի, Հովիկ Մանվելյանի, Մարգարիտա Խոխովայի՝ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող նկուղի նկատմամբ համասեփականատերերի իրավունքների անարգել իրականացման խոչընդոտները վերացնելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/0955/02/17 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև Հրաչիկ Արարատի Մուրադյանի իրավահաջորդության հարցի լուծումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Կարապետյան) 02.05.2018 թվականի որոշմամբ ըստ հայցի Երևան քաղաքի Մալաթիա համայնքի <<Տարոն>> համատիրության ընդդեմ <<Ա. Եղիազարյան>> ՍՊ ընկերության, <<Զ. Եղիազարյան>> ՍՊ ընկերության, <<Արաքս 1>> ՍՊ ընկերության, երրորդ անձինք՝ Մայիս Հակոբյանի, Ալիտա Գյոզալյանի, Արտաշես Շահնազարյանի, Մհեր Ստեփանյանի, Դավիթ Շահինյանի, Հրահատ Մարտիրոսյանի, Մարտին Մակիչյանի, Ռուբեն Շահբազյանի, Օլինկա Գրիգորյանի, Գրիշա Ղազանչյանի, Սևադա Խաչատրյանի, Ավետիք Մուշեղյանի, Գարիկ Բաղդասարյանի, Սարգիս Գրիգորյանի, Սանթուր Գինովյանի, Էլվիրա Գրիգորյանի, Արկադի Մկրտիչյանի, Վարդան Գրիգորյանի, Գևորգ Խաչատրյանի, Սերյոժա Համբարձումյանի, Գայանե Գրիգորյանի, Ռուբեն Հովհաննիսյանի, Ալեքսանդր Եսայանի, Լիլիթ Մակիչյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Սուսաննա Բադալյանի, Գուրգեն Նահապետյանի, Արտակ Կարապետյանի, Սմբատ Բաղդասարյանի, Սամվել Ժամհարյանի, Գոհար Ավետիսյանի, Արման Հովակիմյանի, Լենա Ղուկասյանի, Անդրանիկ Մահտեսյանի, Տիգրան Մահտեսյանի, Սերգեյ Պողոսյանի, Էդվարդ Սենիկյանի, Աբել Գրիգորյանի, Զավեն Ղարիբյանի, Սմբատ Ենոքյանի, Մելանյա Խուդինյանի, Թամարա Սաֆարյանի, Ռուզաննա Սաֆարյանի, Կարինե Դանիելյանի, Լիդա Վարդանյանի, Ռուզաննա Ավետիսյանի, Վյաչեսլավ Հարեյանի, Ալվարդ Մուրադյանի, Վիտալի Մուրադյանի, Վահե Մուրադյանի, Մարինե Աթոյանի, Սուրեն Սարգսյանի, Սուրեն Դավթյանի, Նաիրա Ահարոնյանի, Վռամ Ղազարյանի, Մանյա Մանուկյանի, Էդուարդ Ղազարյանի, Ռոբերտ Ղազարյանի, Հովիկ Մանվելյանի, Մարգարիտա Խոխովայի` բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող նկուղի նկատմամբ համասեփականատերերի իրավունքների անարգել իրականացման խոչընդոտները վերացնելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/0955/02/17 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Թիվ ԵՄԴ/0955/02/17 քաղաքացիական գործը 17.05.2018 թվականին մակագրվել է դատավոր Ն. Հովսեփյանին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Հովսեփյան) 30.05.2018 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
<<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի (28.12.2022թ., ՀՕ-575-Ն) 4-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ առնվազն 35 դատավորի թվակազմով, և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ առնվազն 30 դատավորի թվակազմով:>>:
Թիվ ԵՄԴ/0955/02/17 քաղաքացիական գործը 19.04.2024 թվականին մակագրվել է դատավոր Ա. Ստեփանյանիս և դատական կազմին է հանձնվել 25.04.2024 թվականին:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 9-րդ, 144-րդ և 149.5-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Թիվ ԵՄԴ/0955/02/17 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ՝ 09.09.2024 թվականին, ժամը 17:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր, թիվ 4 դահլիճ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-97-01

Էլ. փոստ`