Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ4/0082/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.05.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-31, lori@court.am


Քաղաքացիական գործ
ԼԴ4/0082/02/23

Պատասխանող Հեղինե Ֆելիքսի Շահբազյանին
Լոռու մարզ, գ․ Մեծ Պարնի, 13 փող․, տուն 26
——————————————————————
Երրորդ անձ Կարլեն Ֆելիքսի Շահբազյանին
Լոռու մարզ, գ․ Մեծ Պարնի, 13 փող․, տուն 26
——————————————————————
Երրորդ անձ Արմենուհի Ֆելիքսի Շահբազյանին
Լոռու մարզ, գ․ Մեծ Պարնի, 13 փող․, տուն 26

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր՝ Ե. Առաքելյան) թիվ ԼԴ4/0082/02/23 քաղաքացիական գործով (ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Հեղինե Ֆելիքսի Շահբազյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Ֆելիքս Խորենի Շահբազյան, Ֆրունզե Ֆելիքսի Շահբազյան, Կարլեն Ֆելիքսի Շահբազյան, Արմենուհի Ֆելիքսի Շահբազյան՝ Հեղինե Ֆելիքսի Շահբազյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու համար ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից վերջինիս բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի վերաբերյալ) հրավիրվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 22.05.2024թ.՝ ժամը «11:00»-ին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, դատական նիստերի դահլիճ թիվ 2)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` (0322) 2-40-31

Էլ. փոստ`