Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/2720/02/24 քաղաքացիական գործով ծանուցում /Հասմիկ Հարությունյան/

03.05.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/2720/02/24

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ԵՎ ԱՊԱՑՈՒՅՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18 ապրիլի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Հասմիկ Միքայելի Հարությունյանի ընդդեմ «Փրայսուոթերհաուսկուպերս Արմենիա» ՍՊԸ-ի՝ «Փրայսուոթերհաուսկուպերս Արմենիա» ՍՊԸ-ի տնօրենի թիվ 2024-02/10 Լ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը վերացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հասմիկ Միքայելի Հարությունյանի կողմից ներկայացված հայցադիմումը 10.04.2024 թվականին մակագրվել է Դատարանին: Հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, Դատարանի աշխատակազմին է հանձնվել 15.04.2024 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից հետևյալ ապացույցները պահանջելու մասին.
1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,
2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,
3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և առկա չեն նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
Միաժամանակ Դատարանը գտնում է, որ գործի արդյունավետ քննությունը ապահովելու նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է պատասխանողից պահանջել ապացույցներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 121-րդ, 122-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1. Հայցադիմումն ընդունել վարույթ։
2. «Փրայսուոթերհաուսկուպերս Արմենիա» ՍՊԸ-ից պահանջել հետևյալ ապացույցները.
2.1. «Փրայսուոթերհաուսկուպերս Արմենիա» ՍՊԸ-ի տնօրենի՝ Հասմիկ Միքայելի Հարությունյանին աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 29.02.2024 թվականի թիվ 2024-02/10-Լ հրամանի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,
2.2. «Փրայսուոթերհաուսկուպերս Արմենիա» ՍՊԸ-ի տնօրենի՝ Հասմիկ Միքայելի Հարությունյանին աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 29.02.2024 թվականի թիվ 2024-02/10-Լ հրամանի մեջ որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,
2.3. Հասմիկ Միքայելի Հարությունյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:
3. Սույն որոշումը՝ ապացույցներ պահանջելու մասով ենթակա է կատարման պատասխանողի կողմից այն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`