Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ2/3743/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.05.2024

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԴ2/3743/02/23
ԴԴԱ-8/Ե-
02.05.2024թ.



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Հայցվոր՝ Սամվել Մարտիրոսյանի
ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանին
ՀՀ, ք․ Երևան, Սևաստոպոլյան 47

Պատասխանողներ՝
1․ Համլետ Քալաշյանին
ՀՀ, ք․ Երևան, Մուրացան 163

2․ Մարինե Քալաշյանին
ՀՀ, ք․ Երևան, Մուրացան 163

3․ Նարինե Քալաշյանին
ՀՀ, ք․ Երևան, Մուրացան 163

4․ Արիստակես Քալաշյանին
ՀՀ, ք․ Երևան, Մուրացան 163

Արեստակես Քալաշյանի
ներկայացուցիչ Լիլիթ Սահակյանին
ՀՀ, ք. Երևան, Զաքյան 7-2


Տեղեկացնում ենք այն մասին, որ սույն քաղաքացիական գործով 08.05.2024 թվականին, ժամը՝ 11:00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու, նախնական դատական նիստը կկայանա 2024 թվականի սեպտեմբերի 06-ին, ժամը՝ 11:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատական նիստերի քարտուղար ՝ Ն. Մահորյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա շենք

Հեռ..` (00374 10) 57-69-55

Էլ. փոստ`