«3» մայիսի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/2810/02/24
03.05.2024
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ
/ ՀՀ, ԿՈՏԱՅՔ, համայնք ԱՌԻՆՋ, ԱՌԻՆՋ, 4 Փ. 1 ՆՐԲ., տուն 2/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մալվինա Հարությունյան) 23.04.2024թ. որոշմամբ վարույթ է ընդունվել՝ «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության դիմումը՝ «Կրեդիտ Կոմպրոմիս» փակ բաժնետիրական ընկերությունում մշտապես գործող արբիտրաժային դատարանի միանձնյա արբիտրի՝ 2023 թվականի մայիսի 26-ի թիվ 631/07/22 վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հասցե` Հր.Ներսիսյան 10
Հեռ..` 240833
Էլ. փոստ`