Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/40094/02/21 քաղաքացական գործով երրորդ անձ Կիմա Նահապետի Մնացականյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

03.05.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Կարինե Արամայիսի Ղազարյանի, Գագիկ Գևորգի Հարությունյանի, Նահապետ Գևորգի Հարությունյանի, Ռիտա Երվանդի Ավետիսյանի, Արտեմ Վարուժանի Հարությունյանի (այսուհետ նաև՝ Հայցվորներ) ընդդեմ Ժիրայր Նահապետի Հարությունյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգական գույքի բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ժիրայր Նահապետի Հարությունյանի ընդդեմ Կարինե Արամայիսի Ղազարյանի, Գագիկ Գևորգի Հարությունյանի, Նահապետ Գևորգի Հարությունյանի, Ռիտա Երվանդի Ավետիսյանի, Արտեմ Վարուժանի Հարությունյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Կիմա Նահապետի Մնացականյանի, Դավիթ Վարդանի Հարությունյանի, Սիլվա Վարդանի Հարությունյանի, Լյովա Նահապետի Հարությունյանի, Լաուրա Նահապետի Հարությունյանի (այսուհետ նաև՝ Երրորդ անձինք)՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1.Քաղաքացիական գործն ըստ հայցի Կարինե Արամայիսի Ղազարյանի, Գագիկ Գևորգի Հարությունյանի, Նահապետ Գևորգի Հարությունյանի, Ռիտա Երվանդի Ավետիսյանի, Արտեմ Վարուժանի Հարությունյանի ընդդեմ Ժիրայր Նահապետի Հարությունյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգական գույքի բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ժիրայր Նահապետի Հարությունյանի ընդդեմ Կարինե Արամայիսի Ղազարյանի, Գագիկ Գևորգի Հարությունյանի, Նահապետ Գևորգի Հարությունյանի, Ռիտա Երվանդի Ավետիսյանի, Արտեմ Վարուժանի Հարությունյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Կիմա Նահապետի Մնացականյանի, Դավիթ Վարդանի Հարությունյանի, Սիլվա Վարդանի Հարությունյանի, Լյովա Նահապետի Հարությունյանի, Լաուրա Նահապետի Հարությունյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 16.05.2024 թվականին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`