Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/45697/02/19 քաղաքացական գործով պատասխանող Արտեմ Հայրիկի Խաչատրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

03.05.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Արտեմ Հայրիկի Խաչատրյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Արտեմ Հայրիկի Խաչատրյանի ընդդեմ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի՝ վնասի հատուցման պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 16.05.2024 թվականին, ժամը 15:40-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`