Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դրաստամատ Ռաֆիկի Կարապետյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին

30.04.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված

Ձեր անվամբ սեփականության իրավունքով պատկանող 05-003-0401-0051-001 կադաստրային ծածկագրով, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Երևանյան փողոց, թիվ 8/5 հասցեի հասարակական նշանակության անշարժ գույքի գույքահարկի չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 31.12.2023 թվականի դրությամբ կազմում են 178089 (հարյուր յոթանասունութ հազար ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 130624 (հարյուր երեսուն հազար վեց հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 47465 (քառասունյոթ հազար չորս հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ: Վերոնշյալի հիման վրա Մարտունու համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի, 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով 29․04․2024թ թիվ 826-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և լսումների օր է նշանակվել 2024թ-ի մայիսի 16-ին ժամը 11։00-ին։ Դուք որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք վարչական վարույթի լսումներին (ք․ Մարտունի Շահումյան փողոց 2, համայնքապետարանի վարաչական շենք՝ 3-րդ հարկ): Կից ուղարկվում է վարչական վարութի հարուցման մասին 29․04․2024 թվականի թիվ 826-Ա որոշումը։ Վարչական վարույթի մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և վարույթին վերաբերվող փաստաթղթերի պատճեներով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։ Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտ կայացնելու համար։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` +37460743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`