Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի թիվ 4 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար

25.10.2012

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի թիվ 4 ավագ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի թիվ 4 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Դպրոցի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը,
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /առկայության դեպքում /,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
7. Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են 2012թ.նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր` ժամը 900-ից 1400-ը, բացի կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2012թ. դեկտեմբերի 17-ին` ժամը 1200-ին, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, հասցեն` ք.Գորիս, Գր. Տաթևացու 10
Տեղեկությունների համար զանգահարել` (0284) 2-58-31, 093-96-17-47 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ,Սյունիքի մարզ,ք.Գորիս, Գր. Տաթևացու 10

Հեռ..` +374 284 25831

Էլ. փոստ`