Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջին և զորահավաքային նախապատրաստության բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 22-34․7-Մ6-1) թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակներից համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

03.05.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ կառավարության 31.01.2019թ․ թիվ 73-Ն որոշում

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է մրցույթ նախարարության առաջին և զորահավաքային նախապատրաստության բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 22-34․7-Մ6-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 14-ին, ժամը՝ 11:00-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N 3, 6-րդ հարկ, դահլիճ):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1) անձնագիր (ՀԾ համարանիշ).
2) դիպլոմ (առկայության դեպքում).
3) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4) արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք․
5) համառոտ անձնական տվյալների մասին տեղեկանք (CV)։
Հարցազրույցը կանցկացվի <<Հարցարան>> ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 139776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակը կցվում է:
Աշխատավայրի հասցեն՝ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N 3:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2024 թվականի մայիսի 10-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-511-355 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն n.kirakosyan@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Հասցե` ք․Երևան․ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ..` 010-511-355, 010-511-316

Վեբ կայք` www.mtad.am

Էլ. փոստ`