Համակարգի մասին

Նախաբան

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման համակարգերի լայնածավալ զարգացման համատեքստում կարևոր նշանակություն են ձեռք բերում քաղաքացիների և բիզնեսի հետ էլեկտրոնային հաղորդակցության պաշտոնական և արդյունավետ մեխանիզմների ստեղծումը։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց գործունեության ընթացքում օրենքով սահմանված կարգով հաղորդակցվում և ուղարկում են ծանուցումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Խնդիր էր առաջացել ստեղծելու այնպիսի համակարգ, որը մի տեղում կմիավորեր ծանուցում ստանալու և ուղարկելու գործընթացը։ Համակարգ, որը հնարավորություն կտար ծանուցման հետևյալ մեխանիզմի ապահովում.

  • Պետություն (ՏԻՄ) - քաղաքացի
  • Պետություն (ՏԻՄ) - բիզնես
  • Քաղաքացի - բիզնես
  • Քաղաքացի - Քաղաքացի
  • Քաղաքացի - Պետություն (ՏԻՄ)
  • Բիզնես – Քաղաքացի

Հարթակի ներդրումը խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետության պետական կառավարմանն գործընթացների թվայնացման շրջանակում։ Սա իր տեսակով հեղափոխական մոտեցում է, քանի որ ապահովում է ոչ միայն տեխնիկական մասը՝ հարթակի գործնեությունը, այլ նաև հանգեցնում է իրավական ակտերի վերանայմանը, նոր ու ժամանակակից համակարգի ներդրմանը։ Սա քաղաքացու հարմարավետության բարձրացմանը և իրազեկվածությանը միտված մեծ ծրագիր է։

Ներկայում ինչպե՞ս են իրականացվում ծանուցումները

Ծանուցումների գերակշիռ մասը իրականացվում է թղթային եղանակով՝ անձամբ հանձնելու կամ փոստային ծառայությունների միջոցով ։ Թղթային ծանուցումները գերիշխում են հատկապես իրավապահ և դատական համակարգերում քաղաքացիների հետ հաղորդակցությունը իրականացնելու դեպքերում։
Ծանուցումներ իրականացնելու անհրաժեշտություն ով է ունենում։
Պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները՝ օրենսդիր, գործադիր, դատական, ինքնավար, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիներին և բիզնեսին ծանուցելու կարիք միշտ ունեն։

Ծանուցման տեսակները որո՞նք են

Ծանուցումները կարող են լինել տարբեր՝ դատարան կամ քրեական վարույթ իրականացնող մարմին ներկայանալու, պետական ծառայությունների մատուցման դեպքում համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու, պետության հանդեպ պարտավորությունները կատարելու, ծառայության արդյունքները ստանալու և այլն։
Ծանուցումների իրականացման մեխանիզմում արդյոք կա՞ միասնական կարգավորում իրավական առումով։
Առկա են թվով 143 նորմատիվ իրավական ակտեր, որոնք սահմանում են ծանուցումների հետ կապված կարգավորումները տարբեր եղանակներով, սկզբունքներով և գործում են ծանուցում իրականացնող մարմինների հարմարավետության տեսանկյունից։ Սակայն կան բազմաթիվ օրենսդրական բացեր՝ կապված ծանուցումների, պատշաճ ծանուցումների, պաշտոնական էլեկտրոնային հաղորդակցության հետ։

Որն է այս համակարգի (հարթակի) կարևորությունը

Համակարգի ներդրման կարևորությունը կայանում է նրանում, որ կգործի մեկ միասնական հարթակ, և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, անհրաժեշտությունից ելնելով, կարող են իրավաբանական և ֆիզիկական անձանց ուղարկել ծանուցումներ։
Ինչ առավելություն ունի հարթակը քաղաքացու համար։

  1. Քաղաքացին կարող է համակարգչի կամ հեռախոսի օգնությամբ ստանալ ծանուցումները
  2. Քաղաքացին կարող է ծանուցել իր գործատուին կամ գործընկեր կազմակերպությանը
  3. Քաղաքացին կարող է ստանալ ծանուցում ոչ միայն պետական և ՏԻՄ մարմիններից, այլ նաև իրավաբանական կազմակերպություններից, ինչպես օրինակ՝ աշխատավայրից
  4. Հարթակի միջոցով կարող է քաղաքացին ծանուցելու մեկ այ քաղաքածցու

Ինչ առավելություն ունի հարթակը պետական կառույցի համար

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը քաղաքացու կամ իրավաբանական անձի հետ պաշտոնապես հաղորդակցվելու, ինչպես նաև ծանուցում իրականացնելու համար այլևս սեփական ծանուցման համակարգի ներդրման կամ զարգացման խնդիր չի ունենա։ Ծանուցումն ուղարկում է մեկ միասնական notify.e-gov.am համակարգի միջոցով։

Ինչ տրամաբանությամբ է մշակվել համակարգը

Համակարգը աշխատում է ինքնաշխատ եղանակով՝ ծրագրային լուծումներով ներդրված տրամաբանությամբ։ Ծանուցման կենսափուլերը հետևյալն են.

  1. ծանուցումը ուղարկվում է պաշտոնական էլեկտրոնային փոստին (քաղաքացու համար՝ ՀԾՀ@e-citizen.am կամ իրավաբանական անձի դեպքում՝ ՀՎՀՀ@e-citizen.am),
  2. ծանուցում ՀայՓոստով (եթե քաղաքացին համաձայնել է ծանուցվել էլեկտրոնային փոստով, ապա այս փուլը բացակայում է)։
  3. Հրապարակային ծանուցում հարթակում

Այս կենսափուլերի ցանկացած կետում ծանուցումը բարեհաջող ելք ունենալու դեպքում, մյուս փուլերը չեն իրականացվում՝ տնտեսելով ռեսուրս և ժամանակ։

Ինչ ակնկալիքներ կան միասնական ծանուցման համակարգի ներդրումից

Ակնկալիքները ռեֆորմիստական են (հեղափոխական)։ Մասնավորապես.

  1. Էապես կբարձրանա կառավարման արդյունավետությունը․
  2. Պատշաճ ծանուցման սուբյեկտի լրացուցիչ ծանուցման անհրաժեշտություն չի առաջանա, որը կնպաստի խնայողություններին
  3. Էապես կկրճատվի վարչական և դատավարական գործընթացների ժամկետները․
  4. Կբացառվի ծանուցման խնդիրների պատճառով վարչական և դատավարական գործընթացների ձգձգումները․
  5. Նշանակալիորեն կնվազեն ծանուցումների հետ կապված վարչական ծախսերը․
  6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրավաբանական անձանց հետ կհաղորդակցվեն բացառապես էլեկտրոնային, իսկ քաղաքացիների հետ՝ գերազանցապես էլեկտրոնային եղանակով․
  7. Կերաշխավորվի ծանուցված լինելու քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքը.
  8. Համակարգի ներդրումը կհանդիսանա Հայաստանում թվային կառավարության և թվային հասարակության ներդրման հենասյուներից մեկը։
  9. Տնտեսվում է թղթի սպառումը