Հայտարարություն

«Թամսար» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

23.11.2026 16:50:23
051e80b4-3d5b-48c4-89af-63dccd39cafb download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված
makar@bankruptcy.am
ՀՀ ք. Երևան, Ադոնցի 6/1, 303
+374 60 500 250
«Թամսար» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյան

«Թամսար» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

Սնանկության գործի համար՝ ՍնԴ/3023/04/20
Աճուրդի անցկացման օրը, ժամը և վայրը՝ 09.12.2026 թվականին՝ ժամը 12։00-ին, ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 6/1, 303։
Աճուրդի ձևը՝ բաց դասական (գնի ավելացման) եղանակով,
Աճուրդի կազմակերպիչ՝ պարտապան «Թամսար» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Մակար Եղիազարյան։
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին (այսուհետ՝ Կանոնակարգ) համապատասխան։

Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը և լոտերի վաճառքի հերթականությունը.
ԼՈՏ 1 - Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի թիվ 80 հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության իրավունքի վկայական՝ 1215688, կադաստրային ծածկագիրը՝ 10-003-0001-0009, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ գազալիցքավորման կայանի կառուցման և սպասարկման համար, հողամասի մակերեսը՝ 0,6 հա, գազալիցքավորման կայանի մակերեսը՝ 186,75 քմ, ծածկի մակերեսը՝ 138,6 քմ)։ Վաճառքի ծրագրի համաձայն՝ գույքը գրավադրված է Պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար։
Մեկնարկային գին՝ 77,970,600 ՀՀ դրամ։

ԼՈՏ 2 - Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գյուղ Մալիշկա հասցեում գտնվող անշարժ գույքը (կադաստրային ծածկագիրը՝ 10-032-0277-0004, սեփականության իրավունքի վկայական՝ 2770844, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, հողի մակերեսը՝ 300 քմ, երկրաչափական կառուցվածքը՝ ուղղանկյուն)։ Վաճառքի ծրագրի համաձայն՝ գույքը գրավադրված է Պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար։
Մեկնարկային գին՝ 4,260,600 ՀՀ դրամ։

Մասնակցության հայտերը Կանոնակարգով սահմանված կարգով ներկայացվում են ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2)՝ հրապարակման օրվանից մինչև 02.12.2026 թ., ժամը 18։00-ն։
Հայտում պարտադիր նշվում են հայտատուի գործող էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը։ Հայտատուն հաստատում է, որ այդ հասցեով աճուրդի վերաբերյալ ուղարկված ծանուցումները համարվում են պատշաճ հանձնված։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցման փաստաթղթի, կանոնադրության և նրանց անունից հանդես եկող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
գ/ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
դ/ ներկայացուցչի միջոցով հայտ ներկայացնելու և (կամ) աճուրդին մասնակցելու դեպքում՝ պատշաճ ձևակերպված լիազորագիրը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
ե/ մասնակցության վճարի և նախավճարի անդորրագրերը։
Հայտը և կից փաստաթղթերը պետք է համապատասխանեն Կանոնակարգին։ Կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերում հայտատուն չի ստանում մասնակցության իրավունք և չի գրանցվում։
Գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կառավարչին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցիչը՝ նաև լիազորությունը հաստատող փաստաթուղթ։
Մինչև հայտ ներկայացնելը «Արդշինբանկ» ԲԲԸ-ում բացված սնանկության գործով թիվ 2480104335760002 հատուկ հաշվին վճարվում է լոտի մեկնարկային գնի 1%-ը՝ որպես մասնակցության վճար (առավելագույնը՝ 300,000 ՀՀ դրամ), և 5%-ը՝ որպես նախավճար։
Աճուրդին ներկա գտնվելու համար մասնակից չհանդիսացող անձը կառավարչին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ նաև հանձնարարականի բնօրինակը։ Փաստաթղթերը չներկայացրած անձին կառավարիչը կարող է չթույլատրել ներկա գտնվել։
Գնային առաջարկի ավելացումը չի կարող պակաս լինել տվյալ լոտի համար Կանոնակարգով սահմանված քայլից։ Վերջին ամենաբարձր առաջարկը երեք անգամ հայտարարելուց հետո այն ներկայացրած մասնակիցը ճանաչվում է հաղթող։ Եթե ներկայացվել է մեկ հայտ, և մասնակցության իրավունք ստացած հայտատուն աճուրդի քայլ չի կատարում, նա հաղթում է լոտի մեկնարկային գնով։
Աճուրդը տեսաձայնագրվում է, ինչի մասին կառավարիչը նախազգուշացնում է բոլոր ներկաներին։
Հաղթողը լոտի վաճառքի գինը՝ նախավճարը հանած, վճարում է աճուրդի արդյունքների արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում։ Ժամկետում ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ նախավճարն ու մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Ամբողջ գինը սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և վճարման փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է առուվաճառքի պայմանագիրը։
Լոտերի վաճառքի գները ներառում են նաև գույքի վաճառքից առաջացող հարկերը։
Աճուրդի հաղթողը (գնորդը) պարտավոր է մինչև սեփականության իրավունքի պետական գրանցումն իր հաշվին մարել համապատասխան լոտում ընդգրկված անշարժ գույքի հարկի գծով չմարված պարտավորությունները։ Այդ վճարումը կատարվում է լոտի վաճառքի գնից զատ։ Սեփականության իրավունքի պետական գրանցման նկատմամբ կիրառվում են ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի դրույթները՝ հաշվի առնելով ՀՕ-407-Ն օրենքով կատարված և 2026 թվականի օգոստոսի 30-ին ուժի մեջ մտած փոփոխությունները։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և գույքը գնորդի փաստացի տիրապետմանը փոխանցելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, ինչպես նաև առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և պայմանագրից բխող այլ ծախսերը կատարվում են աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Լոտերը կարելի է ուսումնասիրել հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին, 11։00–16։00-ին, գույքերի գտնվելու վայրերում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ։ Այցերի և աճուրդի վերաբերյալ հարցերով դիմել Մակար Եղիազարյանին (060 500 250, makar@bankruptcy.am)։

37460500250 ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԱԴՈՆՑԻ Փ., 6/1, 303