ԱՁ Վարդուհի Նշանի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ստորև նշված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին
Հայտատու
Ֆիզիկական անձինք
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված
ԱՁ Վարդուհի Նշանի Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյանի կողմից 29.10.2026 թվականին ժամը 15։30-ին ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ, թիվ 45 տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/0026/04/25 սնանկության գործով 03.02.2025 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված ԱՁ Վարդուհի Նշանի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող` ստորև նշված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը․
ԼՈՏ 1 – Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ․ Ջրառատում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 0260192, կադաստրային ծածկագիր՝ 04-085-0254-0010)։ Գույքի մեկնարկային գինը կազմում է 594,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել, քան 300,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման ԱՁ Վարդուհի Նշանի Կարապետյանի սնանկության գործով թիվ 220531755621000 «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որն էլ համարվում է սույն աճուրդի կանոնակարգը: Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ վերոնշյալ կարգին համապատասխան հայտարարությունը կցվում է ստորև։