/ԱՐՍԵՆ ԱՃԵՄՅԱՆ ԷԴՄԻԿԻ, Էլադա Պողոսյան Մարատի/ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար
Հայտատու
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 24 հուլիսի 2026 թ. տրված թիվ ԵԴ2/7346/02/26 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժնում 27 հուլիսի 2026 թ. հարուցվել են թիվ 15163459 և 15163455 կատարողական վարույթը։
Կատարողական վարույթներով պետք է Էլադա Մարատի Պողոսյանից և ԱՐՍԵՆ ԱՃԵՄՅԱՆ ԷԴՄԻԿԻ Ա/Ձ -ից համապարտության կարգով ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ -ի օգտին բռնագանձել 2.284.490 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև «Կատարողական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կայուն կատարողական վճար՝ 5.000 դրամ և նույն հոդվածով սահմանված կատարողական ծախս։
Բռնագանձումը տարածել գրավադրված գույքի, ինչպես նաև Պատասխանողներ Ա/Ձ Արսեն Էդմիկի Աճեմյանին և Էլադա Մարատի Պողոսյանին պատկանող այլ գույքերի վրա:
Կատարողական վարույթների շրջանակում արգելադրվել է պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Հաղթանակ 3փ. 29/2 բն անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։
Տեղեկացնում ենք, որ
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝
(...)
2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝ (որը կազմում է 34.000 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության 900018007832 դեպոզիտ հաշվին։
Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։
Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (26.397.855 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 21.118.284 դրամ։