Հայտարարություն 318-1 Պարտապան Վարսենիկ Գրիգորյանի թիվ ՍնԴ/2356/04/25 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին
Հայտատու
Ֆիզիկական անձինք
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված
19․11․2026թ. ժամը 10։00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 1-ին հարկ, 109 սենյակ հասցեում, պարտապան Վարսենիկ Գրիգորյանի թիվ ՍնԴ/2356/04/25 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Գույքերի նկատմամբ կիրառված է սնանկության վարույթի սահմանափակում։