Հայտարարություն

Առողջապահության նախարարության «Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

29.06.2026 14:36:01
16c145d6-38a5-4c49-89cb-282830e786a6 download

Հայտատու

Առողջապահության նախարարություն

Տեսակ

Հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող, բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների թափուր պաշտոնների համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն

Հիմք

ՀՀ կառավարության 03․02․2022թ․-ի N 129-Ն որոշում

Հայտարարվում է բաց մրցույթ Առողջապահության նախարարության «Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի`
1) բարձրագույն կրթություն և ղեկավարման բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
2) բարձրագույն կրթություն և հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, առողջապահության կառավարման ոլորտի հետավարտական մասնագիտական կրթություն և ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ
3) բարձրագույն կրթություն և Կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում և ղեկավարման բնագավառի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում:
Մրցույթը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 28-ին ժամը` 1030-ին:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները լիազոր մարմին են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար` 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք` դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ.
8) տեղեկանք` սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ.
9) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ սահմանված որևէ հիվանդությունների բացակայության վերաբերյալ.
10) հավակնորդի ցանկությամբ` հրատարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
Մրցույթին մասնակցելու համար hավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն (Առողջապահության նախարարություն` ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, աշխատանքային օրերին ժամը 930-1700) կամ առցանց (էլ. հասցեն` h_sargsyan@moh.am)` բացառությամբ Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2026 թվականի հուլիսի 24-ը ժամը 17:00-ն:
Մրցույթը կկայանա Առողջապահության նախարարության շենքում (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3): Քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Առողջապահության նախարարություն` հեռ. 060-80-80-03/ 1504, 1505:

37460808003 ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏՈՒՆ 3