Հայտարարություն

«ԱՆ 600» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0341/04/24 սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

26.11.2026 12:24:03
186d5ba5-9ad4-4096-b481-68a4c71180f5 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2026թ. դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 12։00-ին ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, պարտապան «ԱՆ 600» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0341/04/24 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Վարազդատ Ասատրյանի կողմից կանցկացվի հերթական աճուրդ՝ հետևյալ լոտով՝
Լոտ 5։ ՀՀ, Արարատի մարզ, համայնք Հովտաշատ։ Գրանցված իրավունք՝ սեփականություն (Արման Ներսիսյան), սեփ. վկայական՝ 29062021-03-0062 (Գրավ՝ «Ակբա Բանկ» ԲԲԸ)։ Հողամասի բնութագիր՝ կադաստրային ծածկագիր՝ 03-054-0265-0008, նպ. նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործ. նշանակությունը՝ այլ հողատեսք, մակերեսը՝ 1.39895 հա։ Հողամասը հարթ է, ոռոգելի, տեղակայված է Հովտաշատ գյուղից դեպի Էջմիածին ճանապարհին, ճանապարհը գրունտային է, բավարար վիճակում, տարածաշրջանային գրավչությունը՝ միջին, դիրքը՝ միջինից վատ։
Գույքի մեկնարկային գինը կազմում է 5.445.630 /հինգ միլիոն չորս հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր երեսուն/ ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտարարության հրապարակման օրվանից մինչև 16.12.2026թ., ժամը՝ 18:00-ն, կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սույն աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որն էլ համարվում է սույն աճուրդի կանոնակարգը: Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ վերոնշյալ կարգին համապատասխան հայտարարությունը կցվում է ստորև:

Կցված ֆայլեր

23.12.2026.pdf

PDF

37494187008 ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու 58/20 Ա. շենք, բն.4