Հայտարարություն

ԴԱՎԻԹ ԱՐՄԵՆՅԱՆ ՌԱԶՄԻԿԻ Ա/Ձ-ին վարչական վարույթ հարուցելու մասին

17.08.2026 14:17:40
1974dc81-67fc-4d4f-81c5-ad04f58d879f download

Հայտատու

Վաղարշապատի համայնքապետարան

Տեսակ

Անհատական ծանուցումներ

Հիմք

Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ԴԱՎԻԹ ԱՐՄԵՆՅԱՆ ՌԱԶՄԻԿԻ Ա/Ձ-in
Պետ.գրանցման համար՝ 99.1493500 / 2025-11-26
ՀՎՀՀ՝ 78425467
Հասցե՝ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք,
ք.Էջմիածին, Հ․Դանղյան փող․, թիվ 23Գ տուն

Հասցե՝ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք,
Ոսկեհատ բնակավայր, Բարեկամություն փող․, թիվ 2/9


ԾԱՆՈՒՑՈՒՄ

Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի հիմքով հարուցել է վարչական վարույթ` Ձեր կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2026 թվականի օգոստոսի 24-ին, ժամը` 10:15-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Վաղարշապատի համայնքապետարան /հասցե, ք.Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոց 0, 4-րդ հարկ, թիվ 401 սենյակ/:
Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր, Բարեկամություն փող․, թիվ 2/9 հասցեում Ձեր կողմից առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք և առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացում իրականացնելու համար, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Կից Ձեզ է ուղարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ ՎՀ-3 և թիվ ՎՀ-4 արձանագրությունների պատճենները։

Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 601):

Կցված ֆայլեր

We2681213412751818_-4.pdf

PDF

We2681213341201818_-3.pdf

PDF

37423153663 ԷՋՄԻԱԾԻՆ Ք. ԷՋՄԻԱԾԻՆ, ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ Փ. 0 ՎԱՐՉԱԿԱՆ -