Հայտարարություն

Թիվ ԿԴ1/0130/04/18 սնանկության գործով պարտապան Սերյոժա Հրաչիկի Ստեփանյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանին պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.10.2026 11:20:51
1b476c90-3987-4171-8ddb-066c8321a999 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., 1-ին հարկ, թիվ 109 սենյակ հասցեում 2026 թվականի նոյեմբերի 03-ին ժամը 14.30-ին կանցկացվի ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2018թ. թիվ ԿԴ1/0130/04/18 վճռով սնանկ ճանաչված Սերյոժա Հրաչիկի Ստեփանյանի (հասցե` Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 2-րդ թաղ., 3 շ., բն.10, անձնագիր՝ AS0261511, տրված 04/07/2018թ., 062-ի կողմից, այսուհետ նաև՝ Պարտապան) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանի գույքի կազմում ներառված, Պարտապանին պատկանող վաճառքի ենթակա հետևյալ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Գույքը աճուրդի է ներկայացվում հետևյալ լոտերով.
Լոտ 1. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Կարճաղբյուր համայնքում գտնվող, 05-055-0225-0044 կադաստրային ծածկագրով, 0.5609 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (գործառնական նշանակությունը՝ վարելահող): Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ թիվ 585845:
Մեկնարկային գինը՝ 420,000 (չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
Լոտ 2. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Կարճաղբյուր համայնքում գտնվող, 05-055-0214-0059 կադաստրային ծածկագրով, 0.2538 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (գործառնական նշանակությունը՝ վարելահող): Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ թիվ 585846:
Մեկնարկային գինը՝ 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակցության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը վճարվում է պարտապանի՝ սնանկության հատուկ հաշվին («Արարատբանկ» ԲԲԸ, հ/հ 1510075311560100)՝ որպես ստացող նշելով Սերյոժա Ստեփանյանին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Երևանի նստավայր (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2): Հայտ ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, կամ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի վաճառքից հետո հաղթած մասնակիցը և կազմակերպիչը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրություն և հաղթողը պարտավորվում է 10 (տասը) օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը, անկախ աճուրդի արդյունքներից, հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից: Լոտերը կարելի է ուսումնասիրել հրապարակման օրվանից մինչև 02.11.2026թ. աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00, գույքի գտնվելու վայրում՝ նախապես կապ հաստատելով կառավարչի հետ:
Լոտերը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանին:

37499507450 ք.Երևան, Բաբաջանյան փ. 91-4