Հայտարարություն

Թիվ 14945092 կատարողական վարույթով գնային առաջարկ

26.11.2026 11:53:02
1fb4edee-d745-4224-bdec-4d52682fec0f download

Հայտատու

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 77 հոդվածի 4-րդ մաս

Օպտիմուս Լեքս ՍՊԸ» արբիտրաժային տրիբունալի կողմից 02 հունիսի 2026թ. տրված թիվ 01-05458-04-25 վճռի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թիվ 14945092 կատարողական վարույթը։
Կատարողական վարույթով պետք է Ժորա Գրիգորի Գրիգորյանից «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ՖՀ-ի օգտին բռնագանձել 1084976 ՀՀ դրամ, հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև սահմանված կատարողական ծախս:
Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապան Ժորա Գրիգորի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Մայիսյան 2-րդ փողոց 40 հողամասը /կադաստրային վկայական 20112019-04-0076/, որը ենթակա է հարկադիր իրացման։
Տեղեկացնում ենք, որ
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝
(...)
2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝ գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին։
Որպես տվյալ գույքի սեփականատեր տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։
Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 1.221․000 ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 976․800 ՀՀ դրամ։

Կցված ֆայլեր

14945092.pdf

PDF

37460713514 ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱԼԱԲՅԱՆ Փ. 41Ա