Թիվ ՍնԴ/1295/04/25 սնանկության գործով պարտապան Քրիստինե Թելմանի Գալստյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանին պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Հայտատու
Ֆիզիկական անձինք
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., 1-ին հարկ, թիվ 109 սենյակ հասցեում 2026 թվականի նոյեմբերի 03-ին ժամը 14.00-ին կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 06.05.2025թ. թիվ ՍնԴ/1295/04/25 վճռով սնանկ ճանաչված Քրիստինե Թելմանի Գալստյանի (ծնված՝ 18.07.1996թ., նույնականացման քարտ՝ 016064552, տրված՝ 11.06.2024թ. 065-ի կողմից, ՀԾՀ՝ 6807960212, հասցե՝ քաղաք Գյումրի, տնակ 149/195, այսուհետ նաև՝ Պարտապան) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանի գույքի կազմում ներառված, Պարտապանին պատկանող վաճառքի ենթակա հետևյալ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտով.
Լոտ 1. ՀՀ, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան հասցեում գտնվող, 08-007-0327-0055 կադաստրային ծածկագրով, 0.42006 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (գործառնական նշանակությունը՝ վարելահող, ոռոգելի): Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ թիվ 11012019-08-0018: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Քրիստինե Թելմանի Գալստյանին:
Մեկնարկային գինը՝ 1,270,000 (մեկ միլիոն երկու հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ՝ մինչև 27/10/2026թ-ը ներառյալ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Երևանի նստավայրի գրասենյակ՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կանոնադրության, ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական հաշվառումը հաստատող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 (հինգ) տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապանի՝ սնանկության հատուկ հաշվին («Արարատբանկ» ԲԲԸ, հ/հ 1510075312480100)՝ որպես ստացող նշելով Քրիստինե Գալստյանին: Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ նախավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, նախավճարը չի վերադարձվում: Եթե սահմանված կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում, կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարած նախավճարը վերադարձվում է: Աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից՝ կապ հաստատելով վերջինիս հետ: Լոտերը ուսումնասիրելու համար (մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը) կարող եք այցելել ՀՀ, Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Ախուրյան՝ նախապես կապ հաստատելով սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանի հետ (հեռ. +37499 507-450, էլեկտրոնային հասցե` mikaelyan.arman@gmail.com): Աճուրդին առնչվող այլ ցանկացած հարցով աշխատանքային օրերին և ժամերին կարող եք կապ հաստատել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանի հետ: Առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով: