Թիվ 14769074 և 14769075 կատարողական վարույթներով գնային առաջարկ
Հայտատու
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 77 հոդվածի 4-րդ մաս
Կատարման ենթակա թիվ ՆԱ-73828-2026 ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում 13.04.2026թ. հարուցվել են թիվ 14769074 և 14769075 կատարողական վարույթները։
Կատարողական վարույթով պետք է՝ Թեհմինե Արսենի Դոլունցից, և Գոռ Գագիկի Կիրակոսյանից հօգուտ ««ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ» ՓԲԸ ՓԲԸ -ի բռնագանձել 1723029.70 ՀՀ դրամ և 12000 ՀՀ դրամ նոտարական ծառայության վճար, ինչպես նաև հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև «Կատարողական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կայուն կատարողական վճար՝ 5.000 դրամ և նույն հոդվածով սահմանված կատարողական ծախս։
Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապաններին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ գյուղ Քարակերտ Հ. Շիրազի փողոց 42 շենք թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքը վկայականի համար թիվ՝ 19072024-04-0036, որը ենթակա է հարկադիր իրացման։
Տեղեկացնում ենք, որ
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝
(...)
2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի (որը կազմում է 1.850 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։
Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։
Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (1.202.630 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 962.104 ՀՀ դրամ։