Հայտարարություն

Թիվ ՍնԴ/4300/04/24 սնանկության գործով պարտապան Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.10.2026 17:42:07
3112e9cb-0241-44bd-a173-872df691f9fc download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 109 սենյակ հասցեում 2026 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 14:15-ին նշանակված՝ ՀՀ սնանկության դատարանի 31.01.2025թ. թիվ ՍնԴ/4300/04/24 վճռով սնանկ ճանաչված Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանի (անձնագիր՝ AP0689567, տրված՝ 25.01.2017թ., 032-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Խնձորեսկ բնակավայր, 6-րդ փողոց, տուն 14, այսուհետ՝ Պարտապան) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանի գույքի կազմում ներառված, Պարտապանին և երրորդ անձանց պատկանող՝ վաճառքի ենթակա գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդը կայացել է մասնակիորեն, իսկ գույքի մնացած մասի նկատմամբ համարվել է չկայացած՝ պատշաճ հայտեր չներկայացվելու հիմքով։
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., 1-ին հարկ, թիվ 109 սենյակ հասցեում 2026 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 14:15-ին կանցկացվի Պարտապանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանի գույքի կազմում ներառված, Պարտապանին և երրորդ անձանց պատկանող՝ վաճառքի ենթակա հետևյալ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ։

Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտերով.

Լոտ 4. Կով, քանակը՝ 3, միավորի արժեք՝ 78,239 ՀՀ դրամ, տարիքը՝ 7-8 տարեկան, կաթնատվությունը՝ 10-12 լիտր, կեղտոտ քաշը՝ 300 կգ, մաքուր քաշը՝ 150 կգ:
Մեկնարկային գինը կազմում է 234.716 ՀՀ դրամ:
Կովերը գրավադրված են «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ ՓԲԸ-ում:
Լոտ 5. Հորթ (մոզի), քանակը՝ 4, միավորի արժեքը՝ 51.473 ՀՀ դրամ, տարիքը՝ 18 ամիս, մաքուր քաշը՝ 130-140 կգ:
Մեկնարկային գինը կազմում է 205.891 ՀՀ դրամ:
Հորթերը գրավադրված են «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ ՓԲԸ-ում:
Լոտ 6. Ձի, քանակը` 1, միավորի արժեքը` 51.473 ՀՀ դրամ, տարիքը` 14 -15 տարեկան:
Մեկնարկային գինը կազմում է 51.473 ՀՀ դրամ:
Լոտ 7. Ձի, քանակը` 1, միավորի արժեքը` 78.239 ՀՀ դրամ, տարիքը` 8-10 տարեկան:
Մեկնարկային գինը կազմում է 78.239 ՀՀ դրամ:
Լոտ 8. Ձի, քանակը` 1, միավորի արժեքը` 78.239 ՀՀ դրամ, տարիքը` 8-10 տարեկան:
Մեկնարկային գինը կազմում է 78.239 ՀՀ դրամ:
Լոտ 9. Քուռակ, քանակը՝ 1, միավորի արժեքը՝ 37.060 ՀՀ դրամ, տարիքը՝ 1 տարեկան:
Մեկնարկային գինը կազմում է 37.060 ՀՀ դրամ:
Լոտ 10. Մայր խոզ, քանակը՝ 1, միավորի արժեքը՝ 41.178 ՀՀ դրամ, տարիքը՝ 9 տարեկան, կեղտոտ քաշը՝ 150-160 կգ, մաքուր քաշը՝ 120 կգ:
Մեկնարկային գինը կազմում է 41.178 ՀՀ դրամ:
Լոտ 11. Գոջի, քանակը՝ 6, միավորի արժեքը՝ 9.265 ՀՀ դրամ, մաքուր քաշը՝ 25 կգ:
Մեկնարկային գինը կազմում է 55.591 ՀՀ դրամ:
Վաճառքի ներկայացված տնային կենդանիները (Լոտեր 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ) պատկանում են Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ՝ մինչև 27/10/2026թ-ը ներառյալ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Երևանի նստավայրի գրասենյակ՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կանոնադրության, ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական հաշվառումը հաստատող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 (հինգ) տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը վճարվում է պարտապանի՝ սնանկության հատուկ հաշվին («Արարատբանկ» ԲԲԸ, հ/հ 1510085104491000)՝ որպես ստացող նշելով Ռոբերտ Բաղդասարյանին: Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ նախավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, նախավճարը չի վերադարձվում: Եթե սահմանված կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում, կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարած նախավճարը վերադարձվում է: Աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից՝ կապ հաստատելով վերջինիս հետ: Լոտերը ուսումնասիրելու համար (մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը) կարող եք այցելել ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Խնձորեսկ բնակավայրում գտնվող համապատասխան հասցեներ՝ նախապես կապ հաստատելով սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանի հետ (հեռ. +37499 507-450, էլեկտրոնային հասցե` mikaelyan.arman@gmail.com): Աճուրդին առնչվող այլ ցանկացած հարցով աշխատանքային օրերին և ժամերին կարող եք կապ հաստատել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանի հետ: Առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով:

37499507450 Հասցե` ք.Երևան, Բաբաջանյան փ. 91-4