Հայտարարություն

Թիվ ՍնԴ/0770/04/26 սնանկության գործով Կարեն Ժորայի Պետրոսյանի և Յանա Սերգեյի Պողոսյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

26.10.2026 09:20:47
32d8179f-e23b-4479-98a0-7f56c4398da7 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2026թ. նոյեմբերի 13-ին,ժամը 14:00 –ին ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց պողոտա, 5 շենք, թիվ 109 սենյակ հասցեում, պարտապան Կարեն Ժորայի Պետրոսյանի և Յանա Սերգեյի Պողոսովայի թիվ ՍնԴ/0770/04/26 սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Աճուրդի է ներկայացվում 1 (մեկ) լոտով ՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Վանաձոր, ք․ Վանաձոր, Կ. Դեմիրճյան փող․7 շենք, 34 ․հասցեում գտվող բնակարանը: Բնակարանը գտնվում է 5 հարկանի բնակելի բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում, ընդհանուր մակերեսով՝93,7 քառ.մ., Բնակելի սենյակների քանակը՝4 ։ Կառուցման տարեթիվը՝ 1970-ական թ․։ Սենյակներում՝լամինատ,խոհանոցում՝կերամիկա,սան-հանգույց՝ կերամիկա, ջեռուցում՝ անհատական համակարգ, պատուհանները՝մետաղոպլաստ,ջրամատակարարման համակարգը մոնտաժված է մետաղապլաստե խողովակներով Սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2222511 տրված 12.10.2011թ. (գրանցման իրավունքի տեսակը «Գրավ»,վկայական՝10112021-06-0020 ):
Լոտի մեկնարկային գինը՝ 17100000 ( տասնյոթ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 06.10.2026թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, Գյումրու նստավայրի դատարան,հասցե՝3101.ք.Գյումրի,Անկախության հր.7:
Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 (հինգ) տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին «ԱյԴի բանկ» ՓԲԸ, Վանաձորի մ/ճ, հ/հ 11800843397100, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/C4Qs/6KhZasUBF, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Միաժամանակ տեղեկացվում է, որ առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից::
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ՝ էլեկտրոնային փոստով artgor1957@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 091-34 43-51։

37491344351 ք.Վանաձոր Առափնյա 3ա/3