«ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
Հայտատու
Ֆիզիկական անձինք
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված
2026 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի 13.06.2019թ. վճռով ՍնԴ0652/04/19 սնանկ ճանաչված «ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից ՀՀ ք. Երևան, Ազատության 14-54 /կառավարիչի գրասենյակ/ հասցեում հայտարարված կրկնաճուրդը կայացել է մասնակի: Վաճառվել են թիվ 21 և 30 լոտերը:
2026 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճռով ՍնԴ0652/04/19 սնանկ ճանաչված «ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից ՀՀ ք. Երևան, Ազատության 14-54 /կառավարիչի գրասենյակ/ հասցեում կանցկացվի «ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը առանձին լոտերով՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի 05.08.2022թ., 05.05.2023թ. և 14.05.2026թ. «ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ին պատկանող գույքն աճուրդով վաճառելու թույլտվության որոշումների:
Լոտ Անվանում Տարեթիվ Պետ. համարանիշ Քանակ Արժեքներ
1 BOMAG 216-PDH-3 - անսարք,ապակոմպլեկտացված 1997 1 1,275,466
3 BOMAG BW 216 D3 - անսարք,ապակոմպլեկտացված 2004 1 1,861,943
4 BOMAG BW 216D3 - անսարք,ապակոմպլեկտացված 1 1,835,095
11 HOWO SINOTRUK անսարք 2010 957 AD 61 1 1,164,534
14 HOWO SINOTRUK գրավ անսարք 2011 966 AD 61 1 3,989,088
15 HOWO SINOTRUK գրավ անսարք 2012 956 AD 61 1 4,367,002
17 HOWO SINOTRUK գրավ անսարք 2012 959 AD 61 1 4,157,050
18 HOWO SINOTRUK գրավ անսարք 2012 960 AD 61 1 3,433,882
25 HOWO SINOTRUK ջրցան անսարք 2011 134 AF 61 1 4,803,702
33 Եռակցման գեներատոր-սարք SAG 1 58,020
35 Էքսկավատորի հիդրոմուրճ 1 128,537
59 Կցորդ ODAZ 1988 779 L 01 1 160,671
27,234,987
Գնորդը կատարելու է գույքի տեղափոխման, ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը: Ավտոմեքենաների մի մասը վթարված է, գտնվում է ապակոմլեկտացված, անսարք վիճակում որոշակի տեխնիկաների վրա բացակայում է շարժիչները,փոխամցման տուփերը, մարտկոցները ,անիվները և այլն որոնց ուսումնաիրման համար հարկավոր է այցելել գույքերի տեղակայման վայր՝ Շիրակի մարզ գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի 1-3 հասցե՝ նախապես 5 օր առաջ պայմանավորվելով կառավարիչի հետ իր կողմից նշված օրին և ժամին : Գույքերի մի մասը հանդիսանում է ՊԵԿ –ի գրավի առարկա :
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ: Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813011872200 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների,աճուրդի անցկացման կանոնակարգի և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին կամ պատասխանատու անձին հեռ. 010239505,094202255։